Լրահոս
Քաղաքական
22:18
02.06.22
156

Արցախի կարգավիճակի վերաբերյալ Արմավիրի մարզպետի կարծիքն անհայտ է. նա «տեղում չէ»

«Դիմադրության» շարժումն այսօր Արմավիրի մարզպետարան է գնացել, փորձել հանդիպել մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի հետ՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ կարծիք ճշտելու համար:

Ակցիայի մասնակիցներին ասել են, որ մարզպետը տեղում չէ, կառավարության նիստին մասնակցելու համար Երևան է գնացել:

Փոխմարզպետը նույնպես աշխատասենյակում չի եղել: Նա էլ շրջայցի է դուրս եկել: Շարժման մասնակիցներին մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն է հանդիպել դրսում: