Լրահոս
Հասարակական
17:41
19.04.22
708

Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրն աջակցում է հացադուլ հայտարարած տղաներին

Img default alt hy

Որդիս՝ Արցախի հերոս Դավիթ Առուշանյանը, թշնամու 4 տանկ է խոցել, մխրճվել է թշնամու պաշտպանության խորքը, մարտական խնդիրներ լուծել, հիմա եկել եմ այս տղաներին շնորհակալություն հայտնելու, որ որդուս կյանքի, արյան գնով պահած հայրենիքի համար պայքարում են, ասել է Լիդա Առուշյանյանը և կոչ արել բոլոր մայրերին գնալ Ազատության հրապարակ։

«Կորցնելու էլ ինչ ունենք, մինչև կյանքի վերջին վայրկյանը պիտի ատամներով պահենք հայրենիքը. չէ որ հենց դա արեցին մեր որդիները, եթե հիմա ցավից լռում ենք, հանդուրժում ղեկավարների ստոր քաղաքականությունը, նշանակում է ուրանում ենք մեր զավակների սխրանքները»,- ասել է նա։