Լրահոս
Արցախ
22:10
11.04.23
117

Արցախի և Սյունիքի կործանումը Թուրքիայի և Ադրբեջանի համար առանցքային խնդիր է․ Դավիթ Բաբայան

Img default alt hy

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն ընդգծում է՝ Արցախի և Սյունիքի կործանումը Թուրքիայի և Ադրբեջանի համար առանցքային խնդիր է եղել և մնում, քանի որ այս միավորներն են հայոց պետականության հիմքը։

«Ադրբեջանի և նրան աջակցող Թուրքիայի գործողությունները շատ կանխատեսելի են։ Արցախի և  Սյունիքի կործանումը նրանց համար առանցքային խնդիր է, քանի որ հենց այս երկու միավորներն են պահպանում  հայոց պետականության գենետիկ կոդը։

Առանց նրանց անհնար է լինելու լիարժեք հայկական պետականության վերածնունդը, լիարժեք հայ ազգի գոյությունը։ Եթե անգամ Հայաստանը գոյատևի, դա կլինի ոչ թե պետություն, ոչ ազգ, այլ շուկա»,- սոցցանցի իր էջում գրել է Դավիթ Բաբայանը։