-
Միջազգային
Իրան-ԱՄՆ համաձայնագրի գլխավոր սպառնալիքը. Իսրայելը կենթարկվի՞ Թրամփի որոշմանը
23:5415.06.26 -
Հասարակական
Շոկի մեջ են քաղաքացիները սպասվող թանկացումներից. սոցիալական բողոք է հասունանում
23:3915.06.26 -
Քաղաքական
Բաքվի «շնորհավորանքը». Հաջիևին Դիլիջան ուղարկելուց հետո Ալիևն էլի խոսում է «Զանգեզուրի միջանցքից»
23:2615.06.26 -
Քաղաքական
Իշխանությունը լեգիտիմ չէ. 6 ուժերի հայտարարությունը և ընդդիմության հետագա քայլերը
22:4715.06.26 -
Իրավական
Ձերբակալված կա օրգովցի 12-ամյա երեխայի օրգանիզմում թմրանյութ հայտնաբերելու գործով
22:0915.06.26 -
Հասարակական
Գետն ընկած 13-ամյա աղջկան տեսնող է եղել. երկու քույրերին դեռ որոնում են Փամբակի ջրերում
21:4215.06.26 -
Զինված ուժեր
Հունիսի 17-25-ը Հայաստանում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» զnրավարժությունը․ ՊՆ
21:3015.06.26 -
Քաղաքական
Կես միլիոն քաղաքացի կաշառակե՞ր է. ընտրակաշառքի գործերով դատարանը դեռ ոչ մեկին մեղավոր չի ճանաչել
21:1815.06.26 -
Հասարակական
Դաժան ծեծի հետևանքով 24-ամյա զինծառայողի 2 աչքն էլ կուրացել է․ կա մեկ կալանավորված. News.am
21:1015.06.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Սկանդալներ՝ հետընտրական Հայաստանում. քաղաքական ճգնաժամի վտանգը մեծանում է
20:3015.06.26 -
Քաղաքական
Հատուկ պահպանվող տարածքից տեսանյութն ինչպե՞ս է հայտնվում փաշինյանական ալիքում. պարզ հարցեր՝ ԱԱԾ-ին
20:1715.06.26 -
Հասարակական
ԿԸՀ-ի որոշումը խնդրահարույց է ընտրական օրենսդրության և վստահության տեսանկյունից. «Ականատես»
20:0915.06.26 -
Հասարակական
Վտանգավոր նախադեպ է ստեղծվում ԿԸՀ սկանդալային որոշումից հետո. իրավական գնահատականներ
19:5815.06.26 -
Հասարակական
Հայտնաբերվել է 476 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19:4615.06.26 -
Տնտեսական
Թանկացումն անխուսափելի է դառնում. շղթայական գնաճ է առաջացնելու ակցիզային հարկի բարձրացումը
19:0015.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Երեխա է գետն ընկել. Փամբակում որոնում են 7 և 13 տարեկան քույրերի
18:3015.06.26 -
Հայաստան
Շրջանառության մեջ է դրվում Ալեք Մանուկյանի ծննդյան 125-ամյակին նվիրված հուշադրամ
17:1215.06.26 -
Իրավական
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում
16:3415.06.26 -
Քաղաքական
Նարեկ Կարապետյանի ելքն արգելող որոշում քննչական մարմինները չեն կայացրել. «Փաստինֆո»
16:3315.06.26 -
Հասարակական
Լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը
16:0515.06.26 -
Քաղաքական
Փաշինյանը Աննա Հակոբյանին գործուղում է ԱՄՆ՝ Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի միջոցառմանը
15:5315.06.26 -
Հասարակական
Կոտայքում աղբատարը բախվել է կայանված «Lincoln»-ին, վերջինը հայտնվել է ծառերի մեջ․ կան վիրավորներ
15:4515.06.26 -
Քաղաքական
Երևանը սխալ թույլ կտա, եթե կողմնորոշվի դեպի «Արևմուտքի օգնությունը». Նարիշկին
15:3915.06.26 -
Տարածաշրջան
Իրանը 60 օրով անվճար կդարձնի անցումը Հորմուզի նեղուցով. ԱՄՆ-ն համաձայնել է նոր կարգին
15:2015.06.26 -
Հասարակական
ՀՊՏՀ-ի Գյումրու մասնաճյուղի աշխատակազմը բոյկոտ է հայտարարել. դեմ են նոր տնօրենի նշանակմանը
14:5815.06.26 -
Հասարակական
Կապանում դեղնանարնջագույն գունավորմամբ ջրերի հոսքի դեպքի առթիվ հարուցվել է վարչական վարույթ. ԲԸՏՄ
14:1115.06.26 -
Հասարակական
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց կազմակերպել Բաքու
13:1215.06.26 -
Հասարակական
Սարգիս Ստեփանյանը ստացել է Գլենդելի հրշեջ վարչության «Պատվո հուշադրամ» (տեսանյութ)
12:4515.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Ալիևը «գոտեպնդում է» Փաշինյանին. ինչո՞ւ էր Հայաստան գործուղվել Հաջիևը
12:3015.06.26 -
Քաղաքական
ՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ
12:1515.06.26 -
Հասարակական
Քաղաքապետարանը հրապարակել է Կիևյան կամրջի փակ լինելու պատճառով առաջարկվող ուղեգծերը
12:0215.06.26 -
Հասարակական
Խոշոր հրդեհ «Ամառ» ռեստորանային համալիրում. բժիշկները օգնություն են ցուցաբերել մի քանի քաղաքացու
11:2615.06.26 -
Հասարակական
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
09:4515.06.26 -
Իրավական
12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է
23:4414.06.26 -
Քաղաքական
Փախնողը բոլորին իր աչքով է նայում․ թուրքը Ռոբերտ Քոչարյանի թիկունքը չի տեսել․ Նարեկ Մանթաշյան
23:3014.06.26 -
Քաղաքական
Քոչարյանը պայքարել է, նստել է, էլի պայքարել ու շարունակելու է պայքարել. Ագնեսա Խամոյան
22:4214.06.26 -
Քաղաքական
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տվել դուրս գալ Հայաստանից. Բագրատ Միկոյանի մեկնաբանությունը
22:1714.06.26 -
Քաղաքական
Կրիմինալ, թաղային խուժան, ձերբակալություններ. ընտրախախտումների խայտառակ բացահայտումներ
21:5014.06.26 -
Միջազգային
Իրանն ու ԱՄՆ-ը ի՞նչ համաձայնագիր են պատրաստվում ստորագրել. մանրամասներ են հրապարակվել
21:3014.06.26 -
Միջազգային
Ուկրաինայի հակամարտության ավարտը հեռանկարներ կբացի ԱՄՆ-ի և Ռուսաստանի կապերի համար․ Թրամփ
21:1014.06.26 -
Հասարակական
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Volkwagen»-ը․ կա վիրավոր
20:5414.06.26 -
Միջազգային
Սլովակիայի վարչապետը քննադատել է Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ ԵՄ-ի մոտեցումը
20:2014.06.26 -
Քաղաքական
1 ժամվա մեջ ԿԸՀ-ն պետք է հրապարակի իր որոշումը վերաքվեարկության վերաբերյալ. Վարդևանյան
19:5414.06.26 -
Միջազգային
Թրամփը Իսրայելին և «Հեզբոլլահին» կոչ է արել դադարեցնել հարձակումները՝ գործարքը չխափանելու համար
19:2614.06.26 -
Քաղաքական
Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից. այցը կրում է անձնական բնույթ
18:3314.06.26 -
Քաղաքական
Դիլիջանում կայացել է Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնականի հանդիպումը․ ի՞նչ են քննարկել
17:2714.06.26 -
Հայաստան
Ուղիղ I Ընդդիմության բողոքի ակցիան` ԿԸՀ֊ի դիմաց։ ԿԸՀ֊ն ամփոփում է քվեարկության արդյունքները
17:2014.06.26 -
Քաղաքական
«Սա ընտրողների քվեին տեր կանգնելու հարց է». Վարդանյանը կոչ է անում մասնակցել այսօրվա հավաքին
16:1014.06.26 -
Հասարակական
Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ նոր նշանակումներ են կատարվել հայոց թեմերում
14:4414.06.26 -
Միջազգային
ԵՄ արտաքին քաղաքականության շուրջ լարվածությունը աճում է. բարեփոխման նախագիծն ու ներքին վեճերը
13:5014.06.26 -
Աշխարհ
Մահից է պրծել ծովային հսկան. ռուս փրկարարները հանել են ծովառյուծի խեղդող վզկապը
13:3014.06.26 -
Քաղաքական
«Ուժեղ Հայաստանը» պահանջում է չեղարկել հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները
12:3614.06.26 -
Քաղաքական
«Մեր ներկայությունը շատ կարևոր է». կհանդիպենք այսօր` ժամը 18:00-ին, ԿԸՀ-ի դիմաց․ Իշխան Սաղթելյան
12:2714.06.26 -
Հասարակական
Երևանում 38-ամյա վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ
12:1914.06.26 -
Իրավական
ԿԸՀ-ն ստիպված է լինելու վերաքվեարկության մասին որոշում կայացնել. Վարչական դատարան
00:5314.06.26 -
Իրավական
Փաստաբանները քարը քարի վրա չթողեցին ԿԸՀ-ի և ՔՊ ներկայացուցչի դիրքորոշումից․ Արման Աբովյան
23:3613.06.26 -
Իրավական
Հնարավոր չէ իրավաչափ ճանաչել թվերի նկարչությամբ ստացված որևէ արդյունք․ փաստաբան
22:5713.06.26 -
Միջազգային
Իրանն ու ԱՄՆ-ը համաձայնեցրել են խաղաղության պայմանագիրը. ի՞նչ է փոխվում Մերձավոր Արևելքում
22:3413.06.26 -
Հասարակական
52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
22:2213.06.26 -
Հասարակական
Նուբարաշենցիները համաձայն չեն, որ իրենց ձայները չեղարկվեն. պահանջում են վերաքվեարկություն
21:4313.06.26 -
Միջազգային
Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրի ստորագրումը նախատեսված է կիրակի օրը․ Թրամփ
21:3013.06.26 -
Հասարակական
Ազատ խոսքը լռեցնելու փո՞րձ. Ալեն Ղևոնդյանը չի կարող հանրային գրառումներ անել ու հավաքների մասնակցել
21:0913.06.26 -
Հասարակական
Պետությունը մոռացե՞լ է Գավառի դաշտերում կարկուտի ու վարկերի տակ հաց ստեղծող մարդկանց
20:1913.06.26 -
Հասարակական
Կյանքի սպառնալիքներ է ստանում Անուշ Սեդրակյանը՝ մեսինջերով. ինչո՞ւ են փակում ԵՊՀ պատմական ամբիոնը
20:1113.06.26 -
Հասարակական
Եթե անգամ 3 տեղամասերում վերաքվեարկություն տեղի չունենա, ԲՀԿ-ն հաղթահարում է անցողիկության շեմը
19:5913.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Նոր ընտրություններ են պահանջում մարդիկ. ձայների վերահաշվարկն ամփոփում է ԿԸՀ-ն
18:3013.06.26 -
Հասարակական
Խուլիգանություն ասելը մեղմ է. Գյումրիի «Մայր Հայաստանի» ոսկեգույն տառերը՝ աղբանոցում
18:1913.06.26 -
Հասարակական
Հունիսի 14-ին ժամը 18։00-ին ԿԸՀ-ն կամփոփի քվեարկության վերջնական արդյունքները
18:0613.06.26 -
Քաղաքական
Դաժան օրերն առջևում են, «կեցցե ՀՀ կառավարությունը». ծանր դրության մեջ են հայ բեռնափոխադրողները
17:3913.06.26 -
Տարածաշրջան
Թուրքիան 10 միլիարդ դոլարի մասնավոր ներդրում կհատկացնի արհեստական բանականության ներդրման նախագծերին
17:1913.06.26 -
Միջազգային
Շվեդիան Բալթիկ ծովի վրայով օդ է բարձրացրել կործանիչներ՝ ռուսական ինքնաթիռներ որսալու համար
17:0013.06.26 -
Միջազգային
Լիբանանի վարչապետը «Հեզբոլլահ»-ին կոչ է արել համագործակցել իշխանությունների հետ
16:3313.06.26 -
Հասարակական
«UAZ»-ով գետը հատած քաղաքացիները չեն կարողացել վերադառնալ. փրկարարները օգնության են հասել
16:1513.06.26 -
Տարածաշրջան
Ե՞րբ տեղի կունենա Իրանի նախկին գերագույն առաջնորդ Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները
15:5313.06.26 -
Միջազգային
Կալլասը սրում է ԵՄ դիվանագիտական ծառայության համակարգային խնդիրները․ Euronews
14:3013.06.26 -
Միջազգային
Իսրայելի դաժան հարվածները՝ լիբանանյան քաղաքին. հիվանդներին չեն հասցրել անվտանգ տեղ տանել
13:1513.06.26 -
Քաղաքական
«Արդյոք սարքերի աշխատանքին միջամտություն է եղե՞լ»․ Մելոյանը՝ ընտրախախտումների մասին
12:4513.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Գագիկ Ծառուկյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Հանրային հեռուստաընկերությանը
12:3013.06.26 -
Հասարակական
Արագածոտնի մի շարք բնակավայրերում էլեկտրամատակարարումը խափանվել է կայծակի պատճառով․ ՀԷՑ
11:4513.06.26 -
Իրավական
Գլխավոր դատախազի հրամանով` 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
10:4513.06.26 -
Միջազգային
Արաղչին հայտարարել է մարտի դաշտում ԱՄՆ-ի նկատմամբ Իրանի տարած հաղթանակի մասին
10:3013.06.26 -
Քաղաքական
Իրանն ու ԱՄՆ-ը պատրաստվում են հեռավար համաձայնագրի. ի՞նչ պայմանավորվածություններ են նախանշվել
10:1513.06.26 -
Մամուլի տեսություն
Վեց տարում փաստորեն շատ բան է փոխվել. ի՞նչ եղավ «մեկ քվեաթերթիկ չկեղծելու» երդումը. «Փաստ»
09:5213.06.26 -
Մամուլի տեսություն
Ռուսաստանից ժամանած ՀՀ քաղաքացիները ՔՊ-ի համակիրներ էին. «Հրապարակ»
09:2513.06.26 -
Մամուլի տեսություն
Ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի Հայաստանի ընտրությունների արդյունքները. «Փաստ»
09:2013.06.26 -
Միջազգային
Իրանը և Օմանը շուտով կարող են հայտարարություն անել Հորմուզի նեղուցի կառավարման վերաբերյալ․ Արաղչի
23:5612.06.26
Արցախի անկախությունը ճանաչել՝ նշանակում է տարածքային պահանջներ ներկայացնել Ադրբեջանի նկատմամբ
«Հրապարակ» թերթը գրել է.
«ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի նախաձեռնած շարժման շրջանակներում այսօր` օգոստոսի 23-ին, տեղի է ունենալու հանրահավաք, և Գերագույն խորհրդի խորհրդանշական նիստ։ Նիստի ժամանակ անկախության ակունքներում գտնվող քաղաքական գործիչները վերահաստատելու են 1990 թվականին ընդունված Անկախության հռչակագրի դրույթները: Ըստ Ղազարյանի մտահղացման, այս նիստով և հանրահավաքով սկսվելու է Նիկոլ Փաշինյանի հեռացման գործընթացը, որն ավարտվելու է սեպտեմբերի 21-ին` նրա հրաժարականով:
ԳԽ նիստը կազմակերպելու համար ԳԽ մի խումբ պատգամավորներ անցած շաբաթ մի քանի հանդիպում-քննարկում են անցկացրել:
Հավաքներից մեկին մասնակցել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը և, մեր տեղեկություններով, առաջարկել է խորհրդանշական նիստի ժամանակ օրակարգ բերել Արցախի ճանաչման հարցը: Երբ ներկաները զարմացել են, ասել է, որ դա Նիկոլ Փաշինյանի առաջարկն է։ Ուշագրավ է, որ անգամ պատերազմի օրերին այս իշխանություններն ականջալուր չեղան բազմաթիվ հորդորներին և Արցախի ճանաչման հարցն օրակարգ չբերեցին։ Կան կասկածներ, որ Փաշինյանը սրանով փորձում է Պուտին-Ալիևի հետ առաջիկա եռակողմ հանդիպման ժամանակ իր համար մանևրի դաշտ ապահովել` ցույց տալով, թե իր հեռացումից հետո ովքեր կարող են գալ իշխանության: Գաղտնիք չէ, որ պաշտոնական Մոսկվան հատկապես վերջին շրջանում զայրացած է ՀՀ իշխանությունների վրա՝ Հայաստանում գեներացվող հակառուսական տրամադրությունների պատճառով։ Փաշինյանը թերևս կօգտագործի այս նախաձեռնությունը՝ մատնացույց անելով Երևանում ծլարձակած այս նոր նախաձեռնությունը, որն էքստրեմիստական քայլերի է հակված և կարող է մի կողմ նետել նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ու մինչ օրս ձեռք բերված պայմանավորվածությունները, և պատրաստ են ՌԴ ազդեցության գոտում հայտնված Արցախի անկախության հարց բարձրացնել և այլն։
Զրուցել ենք Հովիկ Աղազարյանի հետ։
- Անկախության ճանաչման առաջարկն իմը չէ, ես ընդամենը աշխատանքային մեզ ներկայացված փաստաթղթից հետևություններ եմ արել և, այո, ասել, որ եղեք ազնիվ, ձեր գրածից կարելի է եզրահանգել, որ պահանջում եք Արցախի անկախություն, դա է բխում, և, ուրեմն, այդպես էլ գրեք։
- Իսկ ի՞նչ փաստաթուղթ էր, ո՞նց էր դա բխում։
- Դե, որ կարդում էինք այդ փաստաթուղթը, դրան էր հանգեցնում, այդ պատճառով էլ ասացի՝ եկեք ավելի համարձակ գրեք, որ պահանջում եք Արցախի անկախությունը ․․․ Դե, կոնկրետ անգիր չեմ հիշում, բայց կային ձևակերպումներ, որ այդ մտքին են հանգեցնում։
- Նախապե՞ս էիք ստացել այդ փաստաթուղթը, ծանոթացել, նոր ներկայացել։
- Ոչ, տեղում։
- Նիկոլ Փաշինյանի հետ քննարկե՞լ էիք, ի՞նքն է Ձեզ հուշել, կարծեմ՝ հավաքին ասել եք, որ Փաշինյանի տեսակետն է։
- Ես վարչապետի հետ չեմ քննարկել, ես՝ որպես պարտաճանաչ մարդ, գնացի Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբի հերթական նիստին և ընկա դրա մեջ։ Պարզվեց` հանդիպումը նախաձեռնել է Էդգար Ղազարյանը, ինչը ես շատ վատ ընդունեցի, որովհետև ո՛չ մանդատ ունի, ո՛չ լիազորություն․․․ ինչի՞ պիտի վարչապետի հետ քննարկեմ։ Ես կարդացի հայտարարության տեքստը, ասացի՝ ուղիղ գրեք, որ իշխանություններից պահանջում եք Արցախի ճանաչում, ոնց որ ընդդիմադիրներին եմ ասում, որ ասում եք՝ սա սենց ա, նա ընենց չի, դե ուղիղ ասեք՝ ճանաչեք Արցախի անկախությունը, թող մարդիկ կողմնորոշվեն, որպեսզի մեր և իրենց միջև տեսակետներն ընդգծված տարբերվեն, լղոզված ձևակերպումներով պետք չէ ասել, ուղիղ է պետք ասել։
- Բայց ներկա պահին պետք է հաշվի առնել մի շարք հանգամանքներ, դիվանագիտությունն էլ նրա համար է, որ ամեն բան ուղիղ չասի, մանևրի դաշտ ունենա, հատկապես հիմա՝ այս փխրուն ժամանակներում, դուք կարծում եք, որ այդ մասին ուղիղ պահանջ դնելը մեր շահերի՞ց է բխում։
- Բայց այդ մոտեցումն ազնիվ չէ, որովհետև շահարկում են: Եթե չեն շահարկում, ապա ուղիղ տեքստով պետք է պահանջեն իշխանություններից Արցախի ճանաչում։ Եթե իրականում պահանջում են, որպեսզի իշխանությունները պահանջեն Արցախի ճանաչում, իսկ իշխանություններն էլ չեն բավարարում ընդդիմադիրների պահանջը, վերջիններս արդեն այդ հարցով դիմում են ժողովրդին։
- Ե՞վ։
- Դե, այդ դեպքում ժողովուրդն է պահանջում, և Հովիկ Աղազարյանը գնում է իր գործերով, Էդգար Ղազարյանը ճանաչում է Արցախի՛ անկախությունը, ցույցեր-մույցեր, Ստամբուլ, սաղ հարցերը լուծում է ու իշխանություններին ուղարկում է պատմության աղբանոց։
- Դուք ռիսկերի վրա թքա՞ծ ունեք․․․
- Բա այդ դեպքում լակոտություն անելը ո՞րն է, հայրենասեր ձևանալը ո՞րն է։
- Դա չի՞ կարելի անել դիվանագիտական ճանապարհներով, թե՞ Դուք ուզում եք աշխարհաքաղաքական կենտրոններին, Ռուսաստանին ցույց տալ, թե ինչ հնազանդ եք դուք` իրենց շահերն եք սպասարկում, և պահեք ձեր իշխանությունը։
- Չէ՜, ես ընդդիմադիրներին ընդամենը ասում եմ՝ ազնիվ եղեք, գաղափարը, որ հետապնդում եք՝ Արցախի ճանաչում, ուղիղ գրեք։ Հա՛մ ուզում ես Ռուսաստանին դուր գաս, հա՛մ ըտենց անես… չի լինի այդպես։
- Իսկ ձեր՝ իշխանության համար կարո՞ղ ենք ասել, որ ճանաչումն օրակարգային չէր` ո՛չ պատերազմի ժամանակ, ո՛չ էլ հիմա։
- Այո, հիմա պատեհ պահը չէ։ Որովհետև Արցախի ճանաչումն այսօր կնշանակի հակառակվել մեր ծրագրին՝ խաղաղության հաստատման և հարևանների հետ հարաբերությունների լավացման։ Արցախի անկախությունը ճանաչել՝ նշանակում է տարածքային պահանջներ ներկայացնել Ադրբեջանի նկատմամբ, դա նշանակում է պատերազմ հայտարարել Ադրբեջանին, իսկ այդ ժամանակ ո՛չ ՀԱՊԿ-ն կարող է խառնվել, ո՛չ ռուսը, իսկ թուրքը կխառնվի, և կլինի մեծ պատերազմ։
- Դուք անգամ պատերազմի ժամանակ չգնացիք այդ քայլին, հիմա նոր պատերազմով եք վախեցնում։
- Դե, հա, որովհետև մեր գիծն այն է, որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային խնդիրներ, պահանջներ չունենք՝ չհաշված սահմանային միջադեպերը, որոնք, համոզված եմ, կլուծվեն, մենք ունենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման խնդիր»։
-
23:26
15.06.26
Բաքվի «շնորհավորանքը». Հաջիևին Դիլիջան ուղարկելուց հետո Ալիևն էլի խոսում է «Զանգեզուրի միջանցքից»
Կարդալ ավելին
-
23:00
15.06.26
ԿԸՀ-ի հայտարարած ընտրական արդյունքները համարում ենք ապօրինի եւ աջակցում ենք այն չճանաչելու վերաբերյալ քաղաքական ուժերի հայտարարություններին. «Միասնության թևեր»
Կարդալ ավելին
-
22:47
15.06.26
Իշխանությունը լեգիտիմ չէ. 6 ուժերի հայտարարությունը և ընդդիմության հետագա քայլերը
Կարդալ ավելին
-
22:00
15.06.26
Ինչպես ենթադրվում էր, ընտրություններից հետո Հայաստան ժամանած առաջին պաշտոնյան ադրբեջանցի էր. Սաղաթելյան
Կարդալ ավելին