Լրահոս
Հայաստան
19:43
19.02.22
1 902

Ո՞վ է ավելի վտանգավոր․ Դավիթ Բաբայանը հիշատակել է Հախվերդյանի անունը

Img default alt hy

Ո՞վ է ավելի վտանգավոր՝ ադրբեջանցինե՞րը, որոնք ատելություն չեն տածում հայերի հանդեպ, թե նրանք, ովքեր ասում են, որ ղարաբաղցիները թուրք են։

Նման հռետորական հարցադրում է հնչեցրել Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ Երևանում կայացած քննարկման ժամանակ։

«Անուննե՞ր նշենք։ Հախվերդյանը (երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյան- խմբ․)։ Հայ ժողովրդի պառակտումն անընդունելի է։ Թշնամիների նպատակը հենց սա է» ,- հայտարարել է Բաբայանը։

Հիշեցնենք, որ Հախվերդյանը 2019-ին կայացած հաղորդումներից մեկի ժամանակ սկանդալային հայտարարություն էր արել, ինչին այն ժամանակ ևս անդրադարձել էր Դավիթ Բաբայանը՝ որպես Արցախի նախագահի մամուլի խոսնակ։