Լրահոս
Սպորտ
20:58
28.10.24
289

Արցախցի Էրիկ Առստամյանը հաղթեց Թուրքիայի ներկայացուցիչ Ֆիդանին

Img default alt hy

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում արցախցի Էրիկ Առստամյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

57 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչը պարտության մատնեց թուրք Չաղրի Ֆիդանին։

Էրիկ Առստամյանի հաջորդ մրցակիցը հոկտեմբերի 30-ին կլինի ադրբեջանցի Թաղի Նասիբովը, որը հաղթեց լիտվացի Մատաս Գրիգորիանասին։