Լրահոս
Հասարակական
13:25
21.02.22
187

Առցանց տիրույթում խիստ ակտիվացել են խարդախները. «Հայփոստ»-ը զգուշացնում է՝ խուսափել անձնական տվյալներ տրամադրելուց

Img default alt hy

«Հայփոստ» ընկերությունը մամուլի հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես նշված է.

«Վերջին շրջանում առցանց տիրույթում խիստ ակտիվացել են խարդախները, որոնք, օգտագործելով անվճար հայտարարությունների տարբեր էջեր, ինչպես List.am-ը, նամակների ուղարկման տարբեր հարթակներ (էլեկտրոնային փոստով զեղծարարություն՝ ֆիշինգ), փորձում են տիրապետել անձնական բանկային տվյալներին: 

Կրկին ահազանգ ենք ստանում, որ, ի թիվս բարձր հեղինակություն ունեցող այլ ընկերությունների, ՀայՓոստի անվան և ապրանքային նշանի շահարկմամբ ևս մարդկանցից բանկային տվյալների կորզման փորձեր են արվում:

Հայտնում ենք, որ ՀայՓոստը տվյալ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի»: