Լրահոս
Հասարակական
15:36
03.02.25
499

«Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը հիվանդանոցում մահացել է

Img default alt hy

Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավար, «Արբատ» կամավորական գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը հիվանդանոցում մահացել է: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Նա ծանր վիրավորում էր ստացել այսօր Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող Ալիե պառուսա» բնակելի համալիրում պայթյունից: Նրա մահվան մասին տեղեկությունը հաստատել են նաև նրա մերձավորները: 

Իրավապահներն ավելի վաղ հայտնել էին, որ նա կլինիկական մահ է տարել և միացված է եղել արհեստական շնչառության սարքին:

Բնակելի շենքում պայթյունի հետևանքով զոհվել է նաև Արմեն Սարգսյանի թիկնապահը։ Եվս 3 մարդ վիրավոր է։