Լրահոս
Արտաքին քաղաքականություն
23:45
26.04.23
199

Առավոտյան Միշելի հետ, կեսօրին՝ Պուտինի. «գործուն քայլեր» է ակնկալում Երևանը՝ դաշնակիցներից

Հայաստանի վարչապետը առավոտյան Շառլ Միշելի, կեսօրին Վլադիմիր Պուտինի հետ է խոսել Լաչինի միջանցքի շուրջ իրադրության մասին: Պուտինը եռակողմ համաձայնագրի խստիվ պահպանման կարևորությունն է նշել: 

Միշելը Բաքու-Երևան բանակցային գործընթացը շարունակելն է կարևորել: Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից Երևանում խոսել է նաև Ռուսաստանի փոխարտգործնախարար Գալուզինը, ընդգծել, որ անհրաժեշտ է ակտիվացնել երկխոսությունը երկու մայրաքաղաքների միջև: