Լրահոս
Տարածաշրջան
18:45
27.03.23
292

Առատ տեղումները Թուրքիայում հեղեղումների պատճառ են դարձել

Img default alt hy

Մարտի 26-ին Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Շանլըուրֆա քաղաքում վերսկսվել են հորդառատ անձրևները, ինչի հետևանքով քաղաքի բնականոն կյանքը կրկին խաթարվել է, փոխանցում է Ermenihaber-ը:

Թուրքական աղբյուրի համաձայն՝ փողոցներն ամբողջությամբ ջրի տակ են անցել, իսկ դեպի գյուղեր տանող ճանապարհները փակվել են ջրհեղեղի պատճառով:

Մասնվորապես, Քարաքյորփու շրջանի գյուղական Թյուլմեն թաղամասը ամբողջությամբ ջրի տակ է, իսկ Յարըմթեփե, Աքփընար և Աքչահիսար գյուղական թաղամասերը կապող մի խումբ ճանապարհներ փակվել են:

Հիշեցնենք, որ մարտի 14-ից Թուրքիայի Շանլըուրֆա և Ադիյաման նահանգներում տեղացող հորդառատ անձրևները մասշտաբային հեղեղումների պատճառ էին դարձել: