Լրահոս
Իրավական
13:32
16.04.21
60

Առանց ԲԴԽ համաձայնության՝ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրգործ չէր կարող հարուցվել․ Արամ Օրբելյան

Img default alt hy

Այս գործընթացը տեսնում եմ դատական իշխանության անկախության դեմ ուղղված քայլերի, ոտնձգությունների շարքում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր, արդարադատության նախկին փոխնախարար, փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական գործի հարուցմանն ու նրա լիազորությունների կասեցմանը։

Նա նշեց, որ իրավական տեսակետից այս գործընթացում տեսնում է լուրջ խնդիրներ և՛ բուն քրեադատավարական, և՛ սահմանադրաիրավական իշխանությունների տարանջատման լույսի ներքո։ Օրբելյանն ընդգծեց՝ առանց ԲԴԽ-ի՝դատավորի նկատմամբ չէր կարող հարուցվել որևէ քրեական գործ։

«Այն ծավալով, որով կան հրապարակումներ, մի շարք իրավական խնդիրներ եմ տեսնում։ Ռուբեն Վարդազարյանը, բացի ԲԴԽ նախագահ լինելու հանգամանքից, ունի դատավորի կարգավիճակ, իսկ դատավորի նկատմամբ քրեական հետապնդումը,  առանց ԲԴԽ համաձայնության, չէր կարող սկսվել։ Այն ձևակերպումը, թե դա չի առնչվում իր՝ որպես դատավորի գործունեությանը, նույնպես հիմք չէ, որովհետև դա որոշելու իրավասությունը ԲԴԽ-ինն է։ Մինչև գործ հարուցելը՝ պետք է դիմեին ԲԴԽ, ստանային համաձայնությունը, այնուհետև գործընթաց սկսեին։ Ինչքան հասկանում եմ՝ դա տեղի չի ունեցել»,-ասաց փաստաբանը, ապա ևս մեկ հանգամանքի վրա  ուշադրություն հրավիրեց․