Լրահոս
Հասարակական
20:58
13.10.24
729

Արամուսում բախվել են «Volkswagen Golf»-ն ու «Ford Transit»-ը․ վարորդներին տեղում ցուցաբերվել է բժշկական օգնություն

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Արամուս բնակավայրի Ջրմուղի և Կենտրոնական փողոցների խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 57-ամյա Գառնիկ Մ․-ի վարած «Volkswagen Golf» մակնիշի և 48-ամյա Արմեն Վ․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Աբովյանի շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում վարորդներին ցուցաբերել է բժշկական օգնություն, ովքեր հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ, օրվա պատասխանատու Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Տիրան Եղիազարյանն ու կրտսեր պարեկ Վիգեն Սիրականյանը։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։