Լրահոս
Հասարակական
16:00
01.11.25
157

Արամուս գյուղում բախվել են «Toyota»-ն ու բեռնատար «Գազել»-ը. վիրավոր կա

Img default alt hy

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:50-ի սահմաններում Արամուս գյուղի Տիգրանաձորի խճուղում բախվել են «Toyota» մակնիշի և բեռնատար «ГАЗель» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։