Լրահոս
Քաղաքական
15:30
15.04.23
480

Արամի արարքը մի կարևորագույն բան է ցույց տալիս. հայ ժողովուրդը չի համակերպվել ստորացման հետ. Աշոտյան

Img default alt hy

Արամի արարքը մի կարևորագույն բան է ցույց տալիս. հայ ժողովուրդը չի համակերպվել ստորացման հետ, անարդարության հետ, նսեմացման հետ, կզցման հետ, ստի հետ, Նիկոլի վարած դավադիր գծի հետ, ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյան:

«Արամին ճանաչում եմ Հ1-ից։ Միասին աշխատել ենք «Եռանկյունի» հեղինակային հաղորդաշարիս ընթացքում։

Արամի արարքը մի կարևորագույն բան է ցույց տալիս. հայ ժողովուրդը չի համակերպվել ստորացման հետ, անարդարության հետ, նսեմացման հետ, կզցման հետ, ստի հետ, Նիկոլի վարած դավադիր գծի հետ։

Հայ ժողովրդի ցասումը պայթելու է. այսօր՝ ծանրամարտի չեմպիոնատի դրոշով, վաղը՝ Կառավարության շենքում, մյուս օրը՝ Հայաստանի և Արցախի սահմանին։

Դուք պատկերացրեք, թե ինչքաա՜ան է սեղմվել հայերիս զսպանակը, և ինչեր նա կանի ուղղվելու դեպքում։

Նիկոլյանը այսօր իրականում վառեց ոչ թե Ադրբեջանի, այլ նիկոլականության սիմվոլը»։