Լրահոս
Հասարակական
15:45
15.04.23
159

Արամ Նիկոլյանը ծանրամարտի ԵԱ բացման արարողությանը մասնակցել է ոչ որպես Հանրային հեռուստաընկերության աշխատակից, նա հրավիրված էր

Img default alt hy

2013 թվականից Հանրային Հեռուստաընկերության գլխավոր ոճաբանը հանդիսացող Արամ Նիկոլյանը Երևանում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնության հանդիսավոր բացման արարողությանը չի մասնակցել որպես Հանրային հեռուստաընկերության աշխատակից։

Այս մասին Tert.am-ին հայտնեց Առաջին ալիքի հանրային և միջազգային կապերի տնօրեն Աննա Օհանյանը։

«Նա եղել է այնտեղ հրավիրված մասնագետ», - ասաց Օհանյանը։

Հարցին՝ արդյոք, ըստ շրջանառվող լուրերի, միջադեպից հետո ոճաբանն ազատվել է աշխատանքից աշխատանքից, Աննա Օհանյանը նշեց, որ այլևս այլևս ոչինչ չունի հավելելու։

Հիշեցնենք, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ընթացքում տեղ է ունեցել դրոշների շքերթը։ Երրորդ երկիրը հայտարարվել է Ադրբեջանը: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի լեփ-լեցուն տրիբունաները սուլել են, երբ դահլիճ է բերվել Ադրբեջանի դրոշը։

Քիչ անց մարզադահլիճից երկրպագուներից մեկը վազել է բեմ, դրոշը պահող աղջկա ձեռքից խլել այն, վառել և դուրս հանել դահլիճից։ Անվտանգության աշխատակցին հաջողվեց բռնել ակցիա իրականացնողին, այնուհետև նոր դրոշ բերել ներս։

Լուսանկարներից և տեսանյութից պարզ է դարձել, որ այդ երկրպագուն դիզայներ Արամ Նիկոլյանն է։ Նա բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին, սակայն որոշ ժամանակ անց ազատ է արձակվել։