Լրահոս
Հայաստան
13:13
13.01.22
1 630

Արագածոտնը նոր մարզպետ ունի

Կառավարության այսօրվա նիստում ընդգրկված էին Ռազմիկ Պետրոսյանին Արագածոտնի մարզպետի պաշտոնից ազատելու և այդ պաշտոնում Սերգեյ Մովսիսյանին նշանակելու, ինչպես նաև Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանին պաշտոնից ազատելու և նրա փոխարեն Սեդրակ Թևոնյանին նշանակելու հարցերը: 

Սերգեյ Մովիսյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետ։ Ավարտել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետը։

Նոր մարզպետը սովորում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հանրային կառավարում ֆակուլտետում: 

2018թ. դեկտեմբերի 9-ին Մովսիսյանը ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 7 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Հիշեցնենք, որ նոր մարզպետը 2020թ․ մայիսի 26-ին ԱԺ ամբիոնից հայտարարել էր․

«Տարբերություն չկա՝ մարդը զոհվում է սահմանին, թե՝ ինչ-որ հիվանդությունից: Եթե մենք կարող ենք դա կանխել, պետք է անենք»։