Լրահոս
Հասարակական
22:45
14.10.24
844

«Opel»-ը բախվել է գազատար խողովակին. վարորդը տեղում մահացել է

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19:40-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ճանապարհին՝ Արտենի-Արագածավան 4-րդ կմ հատվածում, Արագածոտնի մարզի բնակիչ 58-ամյա Ալբերտ Ս.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով բախվել է գազատար խողովակին և ինքնավթարի ենթարկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ալբերտ Ս.-ն տեղում մահացել է, որից հետո Արագածոտնի մարզի բնակիչ 46-ամյա Սարգիս Մ-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ինքնավթարի ենթարկվաժ Ալբերտ Ս.-ի «Opel»-ին։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։