Լրահոս
Քաղաքական
09:44
20.04.22
152

Արա Այվազյանն Ազատության հրապարակում խոսեց իր հրաժարականի պատճառների մասին

Ես գտնում եմ, որ զորքերի հայելային հետ քաշելը տակտիկական մեծ սխալ էր մեր կողմից, Ազատության հրապարակում երեկ հայտարարել է ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը։

Նա նշել է, որ դրա մասին առաջին անգամ լսել է անցած տարվա մայիսի 27-ին ու ժամեր անց հրաժարական ներկայացրել։ Նա ընդգծել է՝ դեմ է սահամանազատմանն ու սահմանագծմանը։

Հարցին, թե Այվազյանը դե՞մ է իշխանությունների վարած քաղաքականությանը, ԱԳ նախկին նախարարը նշել է.

«Երբ հրաժարական տվեցի, ուրեմն համարում էի, որ վարվող քաղաքականությունը չի նպաստում մեր ազգային շահերի առաջխաղացմանը»։

Անդրադառնալով Փաշինյանի կողմից մեղքը նախկինների վրա գցելու հայտարարություններին՝ Արա Այվազյանն ընդգծել է, նախկին բանակցողները շատ հայրենասեր մարդիկ են եղել։