Լրահոս
Հայաստան
13:19
15.01.22
125

Ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել

Img default alt hy

Ոստիկանության Տաշիրի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Լոռու մարզի Նովոսելցովո գյուղի մի բնակիչ վարչական տարածքում ապօրինի ծառեր է հատել։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է ոստիկանության Տաշիրի բաժին։

Պարզվել է` 2021 թվականի նոյեմբերին գյուղի հարակից դաշտից 16 ուռենի էր ապօրինի հատել և փայտանյութը տեղափոխել տուն։
Նշանակվել է մասնագիտական ստուգում։

Քննությունը շարունակվում է: