Լրահոս
Հասարակական
17:52
05.02.23
108

Ապարանի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Img default alt hy

Ապարանի և Աշոցքի տարածաշրջաններում, փետրվարի 5-ի ժամը 17:30 դրությամբ, ձյուն է տեղում։

Ինչպես տեղեկացրին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ըստ աղբյուրի՝ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: