-
Միջազգային
Զելենսկին որոշել է Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատար նշանակել Միխայիլ Դրապատիին
00:0622.07.26 -
Միջազգային
Թրամփը դիտարկում է Կանադայից ներմուծման նկատմամբ նոր մաքսատուրքեր սահմանելու հնարավորությունը
23:5621.07.26 -
Իրավական
Ձերբակալվել են ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող անձինք
23:4621.07.26 -
Հասարակական
Մեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ նա հիվանդանոցում մահացել է
23:0621.07.26 -
Տնտեսական
Խոսքով ոչ կարանք ձուկ կերակրենք, ոչ վարկ փակենք. ձկնաբույծներին հունից հանում են խոստումներով
22:4621.07.26 -
Միջազգային
Այրվող գործարաններ՝ Ռուսաստանում, ավերածություններ՝ Ուկրաինայում. մահացու բախումներ են ճակատում
22:2521.07.26 -
Միջազգային
Ուժգին հարվածներ են իրար հասցնում Իրանն ու ԱՄՆ-ը. Թրամփը պնդում է՝ «քիչ գործ է մնացել»
21:4521.07.26 -
Քաղաքական
Ինտրիգներ, աղմկոտ մեղադրանք և իշխանական փոխատեղումներ. խորհրդարանի նոր կազմը հայտնի է
21:3021.07.26 -
Իրավական
Քաղաքական պատճառներով հետապնդվողների պաշտպանության և ընդդիմադիր պլատֆորմ ստեղծելու ծրագիր կա
21:0021.07.26 -
Հասարակական
Ստուգումներ՝ «Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում․ արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
20:4721.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Հայկական մուտք՝ բրիտանական թագավորական ընտանիք. ո՞վ է օրիորդ Էլեանորը
20:1521.07.26 -
Հասարակական
Փրկարարները հայտնաբերել և օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկին
20:0021.07.26 -
Միջազգային
Որբեր՝ տներում, մասունքներ՝ փլատակներում. տառապանքն ամենօրյա է դարձել ավերված Գազայում
19:1521.07.26 -
Քաղաքական
Գյումրին կոլապսից փրկել է ընդդիմադիր ղեկավարությունը. ինչո՞ւ Առաքելյանը չվերցրեց պատգամավորի մանդատը
19:0021.07.26 -
Իրավական
ԿԸՀ-ն հետաձգել է Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը
18:5021.07.26 -
Միջազգային
Ադրբեջանը կողջուներ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության ավարտը․ Ալիև
18:0421.07.26 -
Իրավական
Արթուր Օսիպյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին. դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը
17:5421.07.26 -
Միջազգային
Հնդկաստանում երիտասարդների ցույցերի ֆոնին Մոդին կոչ է արել անթերի քննական համակարգ ստեղծել
17:4621.07.26 -
Միջազգային
Ալիևը հայտարարել է Բաքվում Ռուսաստանի և Գերմանիայի ներկայացուցիչների հանդիպման մասին
17:3521.07.26 -
Իրավական
Մակար Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը ևս ենթակա է դադարեցման․ փաստաբան
16:5321.07.26 -
Քաղաքական
ՔՊ-ն 64 մանդատ է ստացել. հայտնի են իշխող կուսակցության պատգամավորների անունները
16:5021.07.26 -
Հասարակական
Լավ բան չի լինելու, եթե հարցին լուծում չտան. լոլիկ աճեցնողների տանջանքը ջուրն է ընկնում
16:4521.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանից ուղարկվող նավթամթերքն ու գազը շատ կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության ոլորտում. Իլհամ Ալիև
16:1021.07.26 -
Քաղաքական
Նարեկ Կարապետյանի հետ կապված միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ. Արամ Վարդևանյան
15:4621.07.26 -
Իրավական
Դատախազը դատարան է հանձնել Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
15:0521.07.26 -
Իրավական
Կամո Արեյանը մեղադրվում է Երևանի կանաչ տարածքների ապօրինի օտարման գործընթացին մասնակցելու համար
15:0021.07.26 -
Հասարակական
Կասեցվել է «Կորպուս գաստրոբար»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը
14:4821.07.26 -
Հասարակական
Անահիտ Մանասյանն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր
14:3021.07.26 -
Արտաքին քաղաքականություն
«Զանգեզուրի միջանցքը» կկրճատի դեպի Եվրոպա բեռնափոխադրումների հեռավորությունն ու ծախսերը. Քենան Գուրբանով
14:1721.07.26 -
Միջազգային
Թուրքիան շարունակում է Ս-400 ՀՕՊ համակարգերի շուրջ բանակցությունները երրորդ երկրների հետ
14:0821.07.26 -
Միջազգային
Ռուսաստանը հույսեր չի փայփայում Բրիտանիայի հետ հարաբերությունների բարելավման հարցում. Պեսկով
14:0221.07.26 -
Հասարակական
Փաշինյանը մասնակցել է Վահե Ղազարյանի որդու բանակից վերադարձի քեֆին. Ոսկան Սարգսյան
13:4521.07.26 -
Միջազգային
Իրանի հարվածների հետևանքով Հորդանանում ԱՄՆ բազայում երկու զինվորական է զոհվել․ WSJ
12:5521.07.26 -
Տարածաշրջան
Էրդողանի դեմ մահափորձ էին նախապատրաստում Անվար Սադաթի սպանության սցենարով․ ԶԼՄ
12:4321.07.26 -
Քաղաքական
Իշխանությունը դասագրքային քաղաքական հետապնդում է իրականացնում Գագիկ Ծառուկյանի նկատմամբ. Աբովյան
12:2721.07.26 -
Միջազգային
Թրամփն անկախության օրվան ընդառաջ մերժել է շուրջ 6 հազար ներման խնդրագիր. NYT
12:1921.07.26 -
Միջազգային
ԻՀՊԿ-ն հարված է հասցրել Հորդանանում ԱՄՆ ռազմաբազային. ոչնչացվել են ՀՕՊ ռադարն ու F-15 կործանիչը
11:3021.07.26 -
Հասարակական
29-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկեկլի գոտուց և բախվել ժայռին․ կա վիրավոր
11:2321.07.26 -
Հասարակական
Մյասնիկյան պողոտայում «Mercedes»-ը բախվել է թիվ 5 երթուղին սպասարկող ավտոբուսին, ապա էլեկտրասյանը
11:0121.07.26 -
Միջազգային
Իրանը հայտարարել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնի վրա հարձակման մասին
10:5421.07.26 -
Քաղաքական
«Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում․ շարունակելու եմ կառուցել»․ Գագիկ Ծառուկյանի ուղերձը
10:2221.07.26 -
Մամուլի տեսություն
ԿԸՀ-ում այսօր մանդատների բաշխումը կարող է անակնկալներով ուղեկցվել. «Ժողովուրդ»
10:0621.07.26 -
Մամուլի տեսություն
Ոչ մի խոսք գերիների մասին. ինչո՞ւ գործադիրը շրջանցեց թեման. «Ժողովուրդ»
09:5621.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչպես հարստացավ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը, որը լքում է Աժ-ն. «Ժողովուրդ»
09:5221.07.26 -
Մամուլի տեսություն
Ալեն Սիմոնյանի հարսի գործը մտել է փակուղի. նա ընդունեց մեղքը, գործը կարճվեց, բայց դատական նիստեր չեն կայանում. «Ժողովուրդ»
09:4521.07.26 -
Հասարակական
Վաղ առավոտից լարված իրավիճակ է կառավարության շենքի մոտ. ձկնաբույծները բողոքում են
09:4221.07.26 -
Մամուլի տեսություն
Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից. ՔՊ-ում հրաժարականներ են. «Ժողովուրդ»
09:2521.07.26 -
Մամուլի տեսություն
Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ»
09:2021.07.26 -
Մամուլի տեսություն
Կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ»
09:1521.07.26 -
Տնտեսական
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանը՝ ի դեմս Էկոնոմիկայի նախարարության․ Գևորգ Պապոյան
09:1021.07.26 -
Հասարակական
Երևանում արմատից չորացած հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ
23:3820.07.26 -
Իրավական
Կասկածելի են համարում ՄԱԿ փորձագետները «Սրբազան պայքարի» դեմ հարուցված մեղադրանքները
23:0120.07.26 -
Իրավական
Հայտնաբերվել է 516 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
22:4520.07.26 -
Իրավական
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
22:3020.07.26 -
Հասարակական
Լարված դրություն՝ Ստեփանավանում. բնակիչների մեջ կռիվ է գցել ոսկու հանքը վերաբացելու հարցը
21:5620.07.26 -
Հասարակական
Անհնար է սենց ապրելը. Փաշինյանին մեկ շաբաթ են տալիս անհետ կորածների հարազատները
21:0720.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Բունտ են անում լոլիկ աճեցնող գյուղացիները. տոննաներով բերքը փչանում է
20:3020.07.26 -
Հասարակական
Ավելի քան 3000 հայ մասնակցել է Իրանում Սուրբ Թադեի վանքի ամենամյա ուխտագնացությանը
20:1220.07.26 -
Հասարակական
Մահացու ջրեր. ջրահեղձության դեպքերը շատացել են, 21-ամյա տղայի մարմին են հանել գետից
19:3720.07.26 -
Հասարակական
Արյունոտ շաբաթ՝ Երևանում. կրակոցները տագնապի մեջ են պահում մարդկանց Էրեբունիից՝ Ստեփանավան
19:1620.07.26 -
Միջազգային
Մակրոնը շնորհավորել է Բըրնհեմին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
18:1520.07.26 -
Հասարակական
Ոսկետափի բնակիչները փակել են Երևան-Երասխ ավտոճանապարհը. լոլիկի իրացման խնդիրներ են առաջացել
18:0820.07.26 -
Միջազգային
Իրանի դեմ նոր ուժեր է բերում ԱՄՆ-ը. Թեհրանը խիստ զգուշացնում է տարածաշրջանի երկրներին
18:0020.07.26 -
Միջազգային
Մոլդովայի նախկին վարչապետը ներկայացրել է նախագահ Սանդուի իմպիչմենտի նախագիծը
17:3420.07.26 -
Միջազգային
Մոսկվան՝ կրակի տակ, ռուսների ուժգին հարձակումը՝ Օդեսայի վրա. Լավրով-Ռուբիո հանդիպում է սպասվում
17:1520.07.26 -
Հասարակական
Հայաստանում ապօրինի զենքի շրջանառությունը դարձել է հանրային անվտանգության լուրջ խնդիր․ Վահագն Սարոյան
17:0020.07.26 -
Հասարակական
«Առինջ մոլի» 10-15 տաղավարի գործունեություն կասեցվել է․ Իվետա Տոնոյան․ «Սպուտնիկ Արմենիա»
16:4720.07.26 -
Իրավական
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
16:3420.07.26 -
Քաղաքական
Իրանը պատվից ցածր է համարում խաղաղությունը որպես նվեր ստանալը. Հակոբ Բադալյան
16:2120.07.26 -
Միջազգային
Զելենսկին հուսահատվել և օգնության համար դիմել է դաշնակիցներին․ Daily Express
16:0820.07.26 -
Միջազգային
Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարին այսօր պետք է պաշտոնանկ անեն․ ուկրաինացի լրագրող
15:5020.07.26 -
Տարածաշրջան
Իրանի ԱԳՆ-ն հաստատել է լարվածության թուլացման վերաբերյալ միջազգային միջնորդներից առաջարկներ ստանալու փաստը
14:5220.07.26 -
Միջազգային
Գերմանիան և Ֆրանսիան պահանջում են ԵՄ դիվանագիտական ծառայության արմատական բարեփոխումներ․ FT
14:4820.07.26 -
Կրթություն և գիտություն
Մեկնարկել է ՀՀ պետական ավագ դպրոցներում 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման առաջին փուլը
14:1420.07.26 -
Հասարակական
30-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով բախվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին․ կան վիրավորներ
14:0320.07.26 -
Միջազգային
ՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռը կրկին պարեկություն է իրականացնում Սև ծովի վրայով․ ՏԱՍՍ
13:5420.07.26 -
Հասարակական
Ո՞վ է Մուրացան փողոցում 30-ից ավելի կրակոցների գործով ձերբակալվածը․ ի՞նչ կապ ունի 15-ամյա տղան․ Armlur
13:4520.07.26 -
Հասարակական
Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետի հացի արտադրամասի գործունեությունը
13:3020.07.26 -
Քաղաքական
ՔՊ-ականը վայր է դնում Երևանի ավագանու մանդատը․ նա պատգամավորական մանդատ կվերցնի
13:1520.07.26 -
Արտաքին քաղաքականություն
ՄԱԿ-ը հրապարակել է «Սրբազան պայքարի» գործով ՀՀ-ի հետ պաշտոնական նամակագրությունը․ փորձագետները կասկածի տակ են դնում ահաբեկչության հոդվածների կիրառումը. Civilnet
13:0020.07.26 -
Հասարակական
Անհետ կորածների ծնողները պատրաստվում են գնալ Հակարի կամուրջ․ նրանք ժամանակ են տվել իշխանություններին
12:4620.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Հարձակում՝ Մոսկվայի վրա. Ուկրաինան հարյուրավոր դրոններ է գործի դրել
12:3020.07.26 -
Միջազգային
Ռուբիոն հայտարարել է Ֆիլիպիններում Սերգեյ Լավրովի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
12:1520.07.26 -
Առողջապահական
Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով բուժօգնության է դիմել ավելի քան 60 մարդ․ «Sputnik Արմենիա»
11:3520.07.26 -
Իրավական
Զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն․ ՊԵԿ
11:2320.07.26 -
Միջազգային
Չնայած լարվածությանը՝ Սպիտակ տանը շարունակում են նախապատրաստվել Չինաստանի նախագահի այցին
10:4620.07.26 -
Հասարակական
Ջրվեժում քաղաքացի է խեղդվել․ ջրասուզակը մոտ 6 մ խորությունից դուրս է բերել քաղաքացու դին
09:3520.07.26 -
Հասարակական
Գողթանիկի ջրվեժում հայտնաբերվել է 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը (Տեսանյութ)
20:1719.07.26 -
Միջազգային
Հայաստանին ուղղված կոշտ ճնշումներն ու շանտաժը չի դադարեցնում Ադրբեջանը՝ մնալով Իսրայելի գործընկեր
20:0019.07.26 -
Քաղաքական
Հինգ միլիարդ դրամ պարգևավճար՝ պետական համակարգին. ինչի՞ է պատրաստվում Փաշինյանը
16:5419.07.26 -
Քաղաքական
Ալիևը ներողություն էր խնդրում, Քոչարյանը կոշտ էր բանակցում. Փաշինյանի սիրելի թեզը փլուզվում է
13:4819.07.26 -
Սպորտ
Հայ շախմատիստները մասնակցում են Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
13:4419.07.26 -
Հասարակական
Կապանի դպրոցներից մեկի տարածքում գտնվող չշահագործվող շինության տանիքում հրդեհ է բռնկվել
12:3919.07.26 -
Հասարակական
Արմեն Դուլյան առաջին մրցանակը՝ Արամ Աբրահամյանին. լրագրողական մրցանակաբաշխություն
12:2319.07.26 -
Հասարակական
Երևանում «Լադա»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
12:0819.07.26 -
Հասարակական
Երևանը բոլոր հիմքերն ունի՝ դառնալու էնդոուրոլոգիայի կենտրոն. առաջատար մասնագետների կոնգրես
11:3019.07.26 -
Հասարակական
Սևանում «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել վարորդի մարմինը
10:2119.07.26 -
Հասարակական
Երևանում 15-ամյա տղա է տեղափոխվել հիվանդանոց. նոր մանրամասներ՝ Մուրացան փողոցում զինված միջադեպից
23:5518.07.26 -
Հասարակական
Երևանում հնչած կրակոցների վայրում նռնակ է հայտնաբերվել․ սակրավորների խումբը դեպքի վայրում է․ Armlur
23:4618.07.26 -
Իրավական
Քաղաքական հետապնդումների խայտառակ նոր շրջանի պայմաններում ենք գտնվում․ Արամ Վարդևանյան
23:4018.07.26
Անընդունելի է արտատարածքային որևէ միջանցքի գոյություն. Իրանում ՀՀ դեսպան
Իրանում Հայաստանի դեսպանը ներկայացրել է Թեհրանի և Երևանի տարբեր քաղաքական, տնտեսական և էներգետիկ ոլորտներում և նշել. «Հաղորդակցային ցանկացած ուղի պետք է լինի տվյալ երկրի ինքնիշխանության և իրավազորության ներքո, և գործի հավասարության ու փոխադարձության սկզբունքների հիման վրա»:
Այս մասին փոխանցում է Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը «Իսնա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Թեհրանի և Երևանի երկկողմ հարաբերությունների ու համագործակցության մասին նշել է. «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև առկա են ջերմ ու բարիդրացիական հարաբերություններ։ Իրանի հետ հարաբերությունների առավել ամրապնդումն ու խորացումն առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի համար, և դա ամրագրված է նաև ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրում։ Վստահաբար կարող ենք նշել, որ երկու կողմերում էլ առկա է հարաբերություններն առավել խորացնելու պատրաստակամություն ու քաղաքական կամք:
ԻԻՀ հետ հարաբերությունների կարևորության ցուցիչ է, որ ՀՀ-ն ամենաբարձր մակարդակով մասնակցել է ԻԻՀ նախորդ նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող անձանց հրաժեշտի, ինչպես նաև նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողություններին։ Այդ այցերի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԻԻՀ բարձրագույն ղեկավարության, այդ թվում՝ գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ քննարկել է ՀՀ-ԻԻՀ երկկողմ փոխգործակցության ներկա իրավիճակն ու ապագայի հնարավորությունները։ Երևանը համոզված է, որ ԻԻՀ 14-րդ կառավարության հետ համագործակցաբար հնարավոր կլինի կյանքի կոչել նախորդիվ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները և մշակել նոր ու առավել հավակնոտ ծրագրեր։
Անդրադառնալով Հայաստան-Իրան երկկողմ տնտեսական համագործակցությանը՝ միանշանակ պետք է փաստել, որ թեև այժմ էլ ընթանում են բազում նախագծեր, սակայն այդ ուղղությամբ մեր երկու երկրների ներուժն ավելի մեծ է, և այն իրացնելով՝ գործնականում հնարավոր է հասնել տպավորիչ արդյունքի։
ՀՀ-ն և ԻԻՀ-ն ակտիվ համագործակցում են ենթակառուցվածքային բնագավառում։ Այդ փոխգործակցության շրջանակում իրանական ընկերությունների մասնակցությամբ ընթանում են Հյուսիս-հարավ ճանապարհատրանսպորտային նախագծի Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կմ հատվածի շինարարական աշխատանքները։ Հիմնվող այս նախագիծը ենթակառուցվածքային կարևոր նշանակությունից զատ ունի նաև ռազմավարական, տնտեսական, քաղաքակրթական ու մշակութային մեծ իմաստ. այն դառնալու է հյուսիսը հարավին և Պարսից ծոցը Սև ծովին կապող կարևոր հանգուցային կետերից մեկը։
Երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հաջորդ քայլը տրանսպորտային թողունակության մեծացումն ու երկու պետությունների տարանցման մեծ ներուժից օգտվելն է։ Այս նպատակին հասնելու համար կարևորում ենք մարդատար և բեռնատար ավտոմեքենաների ազատ ելումուտը Հայաստան և Իրան ապահովելուն միտված գործնական քայլերի իրականացումը, ինչպես նաև Մեղրիի սահմանային անցակետի արդիականացումը, որը ևս պատվիրակվել է իրանական ընկերությանը։
Երկու պետությունների միջև սերտ համագործակցություն է ընթանում նաև էներգետիկ ոլորտում։ Երկկողմ փոխգործակցության նշանակալի ձեռքբերումներից էր նախորդ տարի ստորագրված «Գազ-էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի երկարաձգման վերաբերյալ պայմանագիրը, որը հնարավորություն է ընձեռում մեծացնել ԻԻՀ-ին մատակարարվող էլեկտրաէներգիայի ծավալները՝ զուգահեռաբար ստանալով առավել մեծ քանակի գազ։
Խոսելով էներգետիկ բնագավառի փոխգործակցությունից՝ չեմ կարող չանդրադառնալ երկկողմ տնտեսական կարևորագույն նախագծերից մեկին՝ Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարական աշխատանքներին։ Ուրախ ենք, որ բարեկամ Իրանը գործնական քայլեր է կատարում այդ ծրագիրն ավարտին հասցնելու ուղղությամբ։
Փաստ է, որ երկկողմ տնտեսական ամուր համագործակցությունը կարևոր խթան է նաև բազմակողմ փոխգործակցության համար։ Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքն ու դրա ընձեռած հնարավորությունները բնական կամուրջ են Իրանի Իսլամական Հանրապետության համար դեպի ԵԱՏՄ շուկա: Մեր կառավարությունը ողջունում է ինչպես 2023-ին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրումը, այնպես էլ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանում կայանացած Եվրասիական տնտեսական համաժողովին Իրանի բարձրաստիճան ներգրավվածությունը»։
Հայաստանի Հանրապետության դիվանագետը, պատասխանելով Ադրբեջանի կողմի առաջ քաշված այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցին, ընդգծել է. «Տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման կարևոր երաշխիքներից մեկը տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակումն է, որը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է։ Այդ գործընացի վերաբերյալ Հայաստանի կառավարության պատկերացումները մանրամասն արտացոլված են ՀՀ վարչապետի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծում:
Մենք անընդունելի ենք համարում արտատարածքային որևէ միջանցքի առկայությունը և ընդգծում ենք, որ հաղորդակցային ցանկացած ուղի պետք է լինի տվյալ երկրի ինքնիշխանության և իրավազորության ներքո, և գործի հավասարության ու փոխադարձության սկզբունքների հիման վրա: Սա հենց այն դիրքորոշումն է, որն արտացոլված է նաև «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում: Կարևորում ենք, որ Հայաստանի այս պատկերացումները ոչ միայն լիարժեք փոխըմբռնման են արժանացել Իրանում, այլև Թեհրանից ամենաբարձր մակարդակով շարունակում են հնչել հրապարակային հայտարարություններ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունն անվերապահորեն հարգելու անհրաժեշտության վերաբերյալ:
Պետք է ընդգծեմ նաև, որ Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում պատրաստ է լիովին ապահովել բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգությունը: Պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է նաև, որ պատրաստ է Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովել ճիշտ այն պայմաններով, որով ապահովում է Իրանի Իսլամական Հանրապետությունը: Թույլ տվեք նաև հիշտակել ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը, որի ընթացքում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ բոլոր այն պնդումները, թե Հայաստանը որևէ տեղ որևէ փաստաթղթով համաձայնվել է, որ իր տարածքում երրորդ ուժեր ապահովեն կոմունիկացիաների անվտանգություն, պարզապես իրականության ձևախեղում են: Հայաստանի ստանձնած պարտավորությունը հստակ է. երաշխավորել իր տարածքում բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անվտանգությունը, և մենք երաշխավորում ենք դա»:
Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան դիվանագետը, պատասխանելով այն հարցին, որ որպես այլընտրանք և փոխարինող այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»՝ առաջարկվել է «Արասի հաղորդակցային ճանապարհը»: Արդյո՞ք Հայաստանի կառավարությունը ունի այլ առաջարկություն և լուծում այս հարցի կապակցությամբ, նշել է. «Ձեր հարցին պատասխանելու համար կրկին պետք է վկայակոչեմ ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը տնտեսական կապուղիների ապաշրջափակմանը, տարածաշրջանային երկրների տարանցիկ ներուժի մեծացմանը, ինչպես նաև նոր կապերի ստեղծմանն ու երկարատև և կայուն խաղաղություն հաստատմանը միտված նախագիծ է:
«Խաղաղութան խաչմերուկ»-ը ենթադրում է տարածաշրջանային հաղորդակցությունների վերագործարկում ու զարգացում՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու և գործարկելու միջոցով: Իհարկե, «Խաղաղության խաչմերուկ»-ը մեզ համար կարևոր է նաև այն առումով, որ նախագիծը կյանքի կոչելու դեպքում հնարավորություն ենք ստանում նաև երկաթուղային կապ ունենալ բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ։
Կարևոր ենք համարում, որ այդ նախագծին պաշտոնապես աջակցություն են հայտնել մի շարք երկրներ, այդ թվում նաև Իրանը, որը, հուսով ենք, գործնական ներգրավվածություն կունենա այդ նախագիծը կյանքի կոչելու գործում: Ամփոփելով, պետք է նշեմ, որ տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման ամենագործուն և փոխշահավետ մեխանիզմը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացումն է»:
Իրանում Հայաստանի դեսպանը, պատասխանելով այն հարցին, որ թեև Երևանի ու Բաքվի պաշտոնատար անձինք հայտարարում են կայուն խաղաղության հասնելու մասին, բայց կարծես երկու պետությունների միջև առկա են տարակարծություններ, որոնք խոչընդոտում են խաղաղության հասնելուն: Ո՞րն է Ձեր գնահատականը, հայտնել է. «Հայաստան Հանրանպետության համար տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը կարևորագույն առաջնահերթություն է։
Հայաստանը քաջ գիտակցում է խաղաղության ու տարածաշրջանային կայունության արժեքը, որին հասնելու համար չի խնայում որևէ ջանք։ Մենք համոզված ենք, որ տարածաշրջանային խաղաղությունը ենթադրում է հավաքական պատասխանատվություն, ուստի ստանձնել ենք մեր բաժին պատասխանատվությունն ու կոչ ենք անում այս հարցում շահագրգիռ մյուս դերակատարներին ևս ստանձնել իրենց բաժին պատասխանատվությունը և ավելի կառուցողական դիրքորոշում որդեգրել տարածաշրջանային գործընթացներում՝ հանձնառու լինելով խաղաղության օրակարգի հաստատմանը:
Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին երկու տարվա ընթացքում ծավալված բանակցությունների արդյունքում հաջողվել է համաձայնեցնել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» պայմանագրի մեծ մասը: Մեր առաջարկն է ամենասեղմ ժամկետում ստորագրել այդ փաստաթղթի նախագծում առկա և մինչ այս պահն արդեն իսկ համաձայնեցված դրույթները, հաստատել դիվանագիտական հարաբերություններ և շարունակել քննարկումները երկուստեք կարևորություն ներկայացնող բոլոր հարցերը հասցեագրելու ուղղությամբ»։
Հայաստանի Հանրապետության դիվանագետն անդրադարձել է Ֆրանսիայի արտգործնախարարի՝ Հայաստան կատարած այցին, ինչպես նաև տարածաշրջանի զարգացումներում Ֆրանսիայի նման պետությունների դերին և նշել. «Հայաստանի Հանրապետությունը սերտ և բարեկամական հարաբերություններ ունի բազմաթիվ երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի հետ։ Մեր կառավարությունը ողջունում է կառուցողական դիրքորոշում որդեգրած բոլոր դերակատարների ներգրավվածությունը տարածաշրջում անվտանգություն և կայունություն հաստատելու ուղղությամբ: Այս համատեքստում պետք է ընդգծեմ, որ Թեհրանն ու Փարիզն ունեն համընկնող դիրքորոշումներ, որոնք մեծ նշանակություն ունեն տարածաշրջանը աղետալի զարգացումներից զերծ պահելու գործում։
Կարևոր եմ համարում նաև, որ Ձեր հիշատակած այցի ընթացքում Ֆրանսիան վերահաստատեց իր աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որը լավ հնարավորություն է բազմակողմ տնտեսական փոխգործակցության զարգացման համար»։
-
23:30
21.07.26
ԿԸՀ-ն քննում է իր իսկ կողմից գրանցված պատգամավոր Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ ազատությունից զրկելուն համաձայնություն տալը․ Գոհար Մելոյան
Կարդալ ավելին
-
22:10
21.07.26
«Որոշել եմ վերցնել պատգամավորի մանդատը»․ ՔՊ-ական Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդիի ղեկավարի լիազորությունները
Կարդալ ավելին
-
21:30
21.07.26
Ինտրիգներ, աղմկոտ մեղադրանք և իշխանական փոխատեղումներ. խորհրդարանի նոր կազմը հայտնի է
Կարդալ ավելին
-
19:00
21.07.26
Գյումրին կոլապսից փրկել է ընդդիմադիր ղեկավարությունը. ինչո՞ւ Առաքելյանը չվերցրեց պատգամավորի մանդատը
Կարդալ ավելին