Լրահոս
Քաղաքական
22:45
10.04.23
127

Անվտանգություն են փնտրում ՊՆ ղեկավարը՝ Բրյուսելում, ԱԽ քարտուղարը՝ Թեհրանում. Մոսկվայի հիշեցումը

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը Թեհրանում է, պաշտպանության նախարարը՝ Բրյուսելում: Աշխարհաքաղաքական հակամարտող  բևեռներում ի՞նչ են փնտրում Հայաստանի իշխանությունները: Մեր երկրի անվտանգային ճարտարապետությունը նոր դետալներով  հարստացնելու ճկունությու՞ն է դրսևորում Փաշինյանի կառավարությունը, թե՞ շարունակվում է այն, ինչը Փաշինյանի ընդդիմախոսները անվանում են «աշխարհաքաղաքական ճողվածք»: 

Փորձագետները դժվարանում են որևէ օբյեկտիվ պատասխան գտնել այս հարցին՝ հաշվի առնելով Հայաստանի անկանխատեսելի արտաքին քաղաքականությունը: Սակայն շատերն են նկատում, որ մեր երկրի անվտանգությունը ամեն օր դառնում է ավելի խոցելի: