Լրահոս
Արցախ
20:20
21.10.22
235

«Անվտանգային այլ երաշխիքներ» է ակնկալում Արցախը Ռուսաստանից. Արայիկ Հարությունյանի «անկեղծ զրույցը»

Երևանում Նիկոլ Փաշինյանի հետ գրեթե գաղտնի հանդիպումից ավելի քան մեկ շաբաթ հետո Արցախի նախագահը բացահայտումներ է արել Արցախի հանրայինի եթերում: Ասել, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատման գործում ակտիվ Արևմուտքը ստորադասում է ղարաբաղյան խնդիրը, և նպաստավոր առաջարկներ չի ներկայացնում: Հարությունյանի այս խոսքերից վերլուծաբանները համոզվում են, որ ճիշտ են ենթադրությունները, թե Արևմուտքը առաջարկում է արագ փակել Արցախի հարցը: