Լրահոս
Քաղաքական
20:19
22.08.22
99

«Անտեր երկիր ա, մեկը մյուսից վախենում ա». Երևանի քաղաքապետը գազի խողովակներ է տեսել ու զարմացել

Երբ «Սուրմալուի» պայթյունից հետո վարչապետ Փաշինյանը գուժեց, թե Երևանում հնարավոր է՝ նոր աղետ լինի, այս անգամ՝ կարուսելների հետ կապված, մարդիկ ավելի զգուշավոր դարձան: Մայրաքաղաքում պայթյունավտանգ տեսարաններ շատ կարելի է գտնել: Մեկը, օրինակ, հենց քաղաքապետն է տեսել. Հրազդանի կիրճում գազի թեքված խողովակներ կան: 

Մեր նկարահանող խումբը պարզել է, որ դա չէ պայթյունավտանգ խողովակների միակ հասցեն: Տեղեր կան, որ երեխաներ են վազվզում խողովակների մոտ, դրանք շատ մոտ են նաև երթևեկելի գոտուն ու բնակիչներին անընդհատ ստիպում են հիշել  հունվարի՝ Արտաշիսյան փողոցի պայթյունը: Մեքենան հարվածել էր գազատարին: