Լրահոս
Քաղաքական
19:20
23.08.22
142

«Անկախության շարժում». Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք՝ Հանրապետության հրապարակում

Այս պահին Հանրապետության հրապարակում հանարահավաք է: Այն հրավիրել է Էդգար Ղազարյանը:

Հասարակական-քաղաքական գործիչն այսօր հայտարարել է «Անկախության շարժման» մասին: Հարյուրավոր քաղաքացիներ են միացել նրան՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Ի դեպ, Հայաստանի վարչապետին հանդիպելու մտադրություն ունի Էդգար Ղազարյանը: Նա հանրահավաքից օրեր առաջ դիմել էր վարչապետի աշխատակազմին՝ խնդրելով կազմակերպել այդ հանդիպումը: