Լրահոս
Աշխարհ
23:50
04.01.23
148

Անջելինա Ջոլիին նկատել են «Նորմալ մարդիկ» սերիալի աստղի հետ

Img default alt hy

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիին Լոնդոնում նկատել են «Նորմալ մարդիկ» սերիալից իռլանդացի դերասան Փոլ Մեսքալի հետ, Style.news.am-ի փոխանցմամբ՝ գրում է բրիտանական Daily Mail պարբերականը:

Պարբերականի տվյալներով դերասանուհին դստեր՝ Շայլոյի հետ ընկերակցել է Մեսքալին ռեստորանում: Մինչև հանդիպումը դերասանուհին Ալմեյդա թատրոնում ներկա է եղել ներկայացման, որում խաղում է դերասանը: Հայտնիների հանդիպման մասին այլ մանրամասներ հայտնի չեն:

Աելի վաղ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Մեսքալը բաժանվել է իր սիրելիից՝ ամերիկացի երգչուհի Ֆիբի Բրիջերսից: Զույգը նշանադրվել էր, սակայն ավելի ուշ պարզ էր դարձել, որ նրանք բաժանվել են: