Լրահոս
Հասարակական
23:30
08.04.23
156

Անիի կամրջի ավերակները և Մարգարայի կամրջի նոր դարպասը՝ մոտիկից. հատուկ ռեպորտաժ

Ցեղասպանության 108-րդ տարելիցին ընդառաջ՝ ակտիվանում են Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը բացելու մասին խոսակցությունները: Նախօրեին Թուրքիայում Լավրովն ու Չավուշօղլուն էին ընդգծել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցությունների կարևորությունը: Մեկ օր առաջ էլ պարզվել էր, որ Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն նախապատրաստվում է հայ-թուրքական սահմանի «Մարգարայի» անցակետի վերագործարկմանը: 

Այս հայտարարության հետքերով նորից Արմավիր է մեկնել «Հայլուր»-ի նկարահանող խումբը, արձանագրել, որ 30 տարի անց սեյսմիկ դիվանագիտության օրերին բացված Մարգարայի կամրջի հին դարպասը ապամոնտաժվել է, նորն է տեղադրվել: Շինարարության հետք չի երևացել Շիրակում՝ սահմանային մյուս՝ Անիի կամրջի տարածքում, որի վերանորոգման մասին էր հայտարարել Հայաստանի արտգործնախարարը: