Լրահոս
Աշխարհ
11:45
22.11.22
236

Անհարմար իրավիճակ՝ ամուսնության առաջարկություն անելիս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

TikTok-ի օգտատեր @smclyne-ն փորձել է ամուսնության առաջարկություն անել իր սիրելիին, սակայն նրա նշանադրության մատանին գցել է օվկիանոս։ «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ The Mirror-ը ուշադրություն է հրավիրել տեսանյութի վրա.

Զույգը վայելում էր միայնությունը օվկիանոսի մեջտեղում գտնվող շքեղ զբոսանավում: Մայրամուտին տղամարդը ծնկի  է իջնում սիրելիի առջև և պատրաստվում  ամուսնության առաջարկ անել նրան։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է նա գրպանից հանում մատանիով պատյանը, բայց հետո հանկարծակի գցում ծովը:

Մինչ աղջիկը փորձում է հաղթահարել ծիծաղը, տղամարդը սուզվում է ջուրը ընկած զարդը գտնելու համար: Ի վերջո նրան հաջողվում է որսալ այն ջրից։ Ավելի ուշ նա ասում է, որ առաջին իսկ պահին բացարձակ խուճապի է մատնվել:

Մեկնաբանություններում TikTok-ի օգտատերերը կիսվել են իրենց մտքերով տեսածի վերաբերյալ։

«Սա կատարյալ ամուսնության առաջարկ է»,- գրել է նրանցից մեկը։

«Ինձ դուր է գալիս, որ նա մեռնում է ծիծաղից»,- ասել է մեկ այլ օգտատեր:

«Այ նման առաջարկը կհիշվի»,- ընդգծել է երրորդը։

«Նրա ցատկից պարզ է դառնում, որ դա թանկարժեք մատանի է»,- նշել է մեկ այլ հետևորդ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ բրիտանացին ցանկացել է ամուսնության առաջարկություն անել իր սիրելիին և ամենահանդիսավոր պահին նշանադրության մատանին գցել է ձիու գոմաղբի մեջ։ Զույգը ստիպված է եղել ինքնուրույն փնտրել ադամանդե զարդը ճանապարհի եզրին գտնվող ձիու թրիքի կույտի մեջ։