Լրահոս
Հասարակական
13:45
19.10.24
252

Անդրեասյանը Փաշինյանին ներկայացրել է Երերույքի 4-5-րդ դարերի տաճարի պահպանման աշխատանքները

Img default alt hy

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Շիրակի մարզ, ծանոթացել իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը վարչապետին ներկայացրել է Երերույքի 4-5-րդ դարերի տաճարի ամրակայման ու պահպանման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը 495 մլն դրամ է: Աշխատանքներն իրականացվում են փուլային՝ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության միջև ստորագրված հուշագրի շրջանակում: Ծրագրի առաջին փուլի բյուջեն կազմում է 175,000 դոլար, աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի սեպտեմբերի 30-ից:

Կառավարության ղեկավարը ծանոթացել է նաև Շիրակի մարզում իրականացվող կրթական հաստատությունների, կառուցման և հիմնանորոգման աշխատանքներին։

Հնարավոր է սա 5 people նկարն է

Հնարավոր է սա 4 people նկարն է

Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ: