Լրահոս
Սպորտ
22:06
02.06.22
189

Անդրանիկ Կարապետյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ

Img default alt hy

Ալբանիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ էին մտել մինչև 89 կգ քաշային ծանրորդները: Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էին Վարդան Մանուկյանը և Անդրանիկ Կարապետյանը:

Պոկում վարժությունից հետո Անդրանիկ Կարապետյանը 174 կգ արդյունքով 2-րդն էր: Իսկ Վարդան Մանուկյանը արդյունավետ էր կատարել միայն առաջին մոտեցումը և 160 կգ արդյունքով 6-րդն էր: Հրում վարժությունում մեր ծանրորդները հաջող չաշխատեցին: Կարապետյանը կարողացավ առաջին մոտեցմամբ սանձել միայն 191 կիլոգրամանոց ծանրաձողը: Իսկ Մանուկյանը պատվիրեց 200 կգ, սակայն ձախողեց բոլոր մոտեցումները:

Արդյունքում հայ ծանրորդները մրցանակային տեղեր չգրավեցին: Անդրանիկ Կարապետյանը բավարարվեց պոկում վարժությունից փոքր արծաթե մեդալով: Այս քաշային կարգում երկամարտի 392 կգ արդյունքով Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց իտալացի Անտոնիո Պիցցոլատոն: