Լրահոս
Սպորտ
16:00
29.10.24
111

Անչելոտին խախտել է լռությունը Ոսկե գնդակի մրցանակաբաշխությունից հետո

Img default alt hy

Երեկ՝ հոկտեմբերի 28-ին Փարիզի «Շատլե» թատրոնում կայացավ «Ոսկե գնդակի» 68-րդ մրցանակաբաշխությունը։

Մրցանակաբաշխության արդյունքում տարվա լավագույն թիմ ճանաչվեց Մադրիդի «Ռեալը», իսկ լավագույն մարզիչ՝ Կարլո Անչելոտին։ Իտալացի մասնագետը խախտել է մադրիդյան կողմի լռությունը ու խոսել իր մրցանակի մասին։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ընտանիքիս, նախագահիս, ակումբիս, խաղացողներիս և առաջին հերթին Վինիսիուսին ու Կարվախալին»,- գրել է Անչելոտին։

Հիշեցնենք, որ գլխավոր մրցանակը բաժին հասավ «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրիին, փոխանցում է Armsport-ը։