Լրահոս
Հասարակական
13:15
21.02.22
158

Անցած անգամ ոտնահարեցիք մարդկանց տված թվերը, ոտի տակ գցեցիք, հրաժարվեցիք, էս անգամ մի արեք. Ռաֆիկ Անդրեասյան

Img default alt hy

Այսօր հայտնի դարձավ, որ Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի առաջիկա ընտրություններին մասնակցելու են «Իմ հզոր համայնք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

«ArmDaily.am»-ի հետ զրույցում «Իմ հզոր համայնք» կուսակցության Վեդիի ավագանու թեկնածու, Ուրցաձորի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը նշել է, որ շատ լավ են պատրաստվում ընտրություններին։

«Մենք անցած անգամ ՔՊ-ից առավելագույն ձայն ենք հավաքել։ Այս անգամ, ինձ թվում է, մենք ավելի շատ ձայն կտանենք և վերջնականապես վերջակետ կդնենք Վեդի համայնքում կայանալիք ընտրություններին»,- ասել է Անդրեասյանը։

Հարցին՝ ինչ դասեր են քաղել նախորդ ընտրություններից, Անդրեասյանը պատասխանել է.

«Պետք է լրատվամիջոցներին ավելի շատ օգտագործել։ Այսինքն՝ լուսաբանվեն ընտրությունները ավելի շատ, քան անցած անգամ՝ մեր անելիքների մասին, թեկուզ նաև հակառակ թիմի նկրտումների մասին։

Մենք շատ լավ տիրապետում ենք՝ հակառակ թիմի նկրտումները մենակ աթոռն է, և դա պետք է լուսաբանվի, որպեսզի ժողովուրդը իմանա։ Օրինակ՝ իրենց ցուցակում կան մարդիկ, որոնք իրենց անունն էլ կարողա չկարենան գրեն։ Պատկերացնում եք՝ ուսուցիչը, որ մեր գրագետ մասսան է, մեր էլիտան է, մեր երկրի շոգեքարշն է, գնում՝ նրանց ձայն է տալիս։ Լուրջ մոտեցում պետք է ցույց տալ, պետք է ներկայացնել մեր հասարակությունը կրթող մասսային նայեք, թե ինչի համար են գալիս ու ինչ նպատակ ունեն այս մարդիկ։

Օրը չի հերիքի, 24 ժամը բավարար չի էդ աշխատանքները լիարժեք կատարելու համար։ Օրը պետք է լինի 26-28 ժամ, որ մենք կարողանանք ինչ-որ աշխատանքներ կատարել։

Հասկանո՞ւմ եք՝ մենք ինչ բարդության առաջ ենք կանգնած։ Ընդ որում՝ Վեդին, Արարատը մրգի, բանջարեղենի, հատապտղի շտեմարանն է»։

Ավագանու անդամի թեկնածուն հաստատեց, որ ակնարկում է իշխանության կողմից վարչական լծակներ օգտագործելու մասին։

«Դա տեսանելի է։ Այսպես ասած՝ թաքուն ձևով նման բաներ կա, մենք նկատել ենք, որ կատարվում է։ Անցած անգամ էդ կոկորդիլոսաբույծը մտել էր դասարան, աշակերտների հետ զվարճանում էր։ Նա ինչ իրավունք ուներ մտնել՝ դպրոցում քարոզարշավով զբաղվեր»,- ասել է Անդրեասյանը։

Նա նաև հորդորել է իրենց դեմ հանդես եկող ուժին հեռանալ։

«Աստծո սիրուն, հեռացեք, հերիք է, բավ է։ Էս ժողովուրդը մեղկ է։

Անցած անգամ ոտնահարեցիք մարդկանց տված թվերը, ոտի տակ գցեցիք, հրաժարվեցիք, էս անգամ մի արեք։ էս ժողովուրդը մեղկ ա, ամեն անգամ մի տարեք ընտրությունների, իսկ ընտրություններից հետո շատ մեծ բարդույթ է տեղի ունենում՝ հասարակությանը պառակտում են ու «սևերի ու սպիտակների», մերոնք-ձերոնքի բաժանում։

Մենք նման բան չենք ասում։ Ու նախկինում մեր կատարած աշխատանքները գնում են՝ վերագրում են իրանց, ամոթ ա։ Պարզապես հեռացեք»,- եզրափակել է Անդրեասյանը։