Լրահոս
Հասարակական
11:31
22.10.22
370

Անասնագոմում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի կախված դին

Img default alt hy

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 20-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի գյուղերից մեկի տան անասնագոմում տղամարդու դի կա կախված։

Ոստիկաններն ու քննիչները նշված տան անասնագոմում  հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 44-ամյա Զորայր Դ․-ի դին՝ խոտի հակի թելով կախված։ Ըստ հարազատների հայտարարության՝ վերջինս ինքնասպան է եղել։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Զորայր Դ-ն ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում որպես պայմանագրային զինծառայող։ Դեպքի փաստով Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։