Լրահոս
Քաղաքական
13:00
17.04.23
183

Անահիտ Ավանեսյանը գործուղվում է Հնդկաստան

Img default alt hy

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գործուղվում է Հնդկաստան. որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ավանեսյանը Հնդկաստանում կլինի ապրիլի 25-29-ը՝ մասնակցելու «Հնդկաստանի առողջապահության գերազանցություն-2023» գագաթնաժողովին:

Գործուղումից վերադառնալուց հետո նա եռoրյա ժամկետում վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի ու Ֆինանսների նախարարություններ հաշվետվություն պետք է ներկայացնի։