Լրահոս
Հայաստան
22:21
11.01.22
634

Ամուսինը տանը հայտնաբերել է կնոջ և աղջկա դիերը

Այսօր՝ հունվարի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ 

Ժամը 16։00-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիս կայարանի 12 շենքի բնակարաններից մեկում դիեր կան։ 

Գագիկ Շամշյանը հայտնում է, որ դեպքի վայր ժամանած ոստիկանները տանը հայտնաբերել են մոր և դստեր դիերը։ 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։  Ոստիկանության Մասիսի բաժնի ՊՊԾ ծառայողները՝ ավագ ոստիկան Գևորգ Համբարձումյանի գլխավորությամբ սահմանազատել են տարածքը, որպեսզի դեպքի վայրում աշխատեն քննիչներն ու փորձաքրեագետը։  

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածների ինքնությունը։ 

Քննիչի որոշմամբ էլ նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածներին տանը հայտնաբերել է ամուսինը, ով գալով տուն՝ կնոջը՝ 47-ամյա Աննա Մ-ին և աղջկան՝ 27-ամյա Արփինե Ե-ին, հայտնաբերել է մահացած, ապա ահազանգել է «Մասիս» բժշկական կենտրոն, որտեղից ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է մահը, որից հետո բժիշկները տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Մասիսի բաժին։