Լրահոս
Հայաստան
13:00
08.01.22
112

Ամուսինները մահացել են․ ավտովթար՝ Արագածոտնում

Գիշերը ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

«Shamshyan.com»-ը հաղորդում է՝ ժամը 02:30–ի սահմանում Արմավիրի մարզի բնակիչ, 51-ամյա Արա Սահարյանն իր վարած «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենայով Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին ու, շուրջ 50 մետր գլորվելով, հայտնվել կամրջի տակ։

Վթարի հետևանքով ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորը` 44-ամյա Միլենա Ասատրյանը, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Գագիկ Շամշյանը հաղորդում է, որ մահացածները ամուսիններ էին:

Ամուսինը` Արա Սահարյանը Բաղրամյան համայնքի նախկին գյուղապետն էր։