Լրահոս
Քաղաքական
14:30
24.04.23
116

ԱՄՆ-ը «խորապես մտահոգված է», բայց Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ «այս պահին» չկան

«Այս պահին Ադրբեջանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցներ չկան: Թե ինչ կանենք հետագայում, հիմա չեմ կարող ասել»,-  Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քուինը: 

Նա ևս մեկ անգամ վստահեցրել է, որ Վաշինգտոնը խորապես մտահոգված է Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին Ադրբեջանի կողմից  անցագրային կետ տեղադրելու կապակցությամբ: