Լրահոս
Միջազգային
14:35
23.05.23
101

ԱՄՆ-ը թույլ չի տալիս Կիևին հարձակումներն Ուկրաինայի սահմաններից դուրս

Միացյալ Նահանգները խորհուրդ է տվել Ուկրաինային չհարվածել ուկրաինական սահմաններից դուրս որևէ թիրախի: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի խոսքով՝ Վաշինգտոնը հստակ հասկացրել է Կիևին, որ թույլ չի տալիս ու չի խրախուսի նման հարձակումները:  

ԱՄՆ պետդեպի խոսնակը հայտնել է, որ շուտով ուկրաինացի երկու օդաչու կսկսի սովորել վարել Էֆ-16-եր: Նրա խոսքով՝ ամերիկյան կործանիչները Ուկրաինային տրամադրելու հարցում Վաշինգտոնը հաստատակամ է: