Լրահոս
Արտաքին քաղաքականություն
12:00
24.08.22
100

ԱՄՆ-ը և Իսրայելը քննարկել են համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր

Img default alt hy

Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը Վաշինգտոնում Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Էյալ Հուլատայի հետ քննարկել Է երկկողմ համագործակցության հարցերը: Այս մասին հաղորդվում Է Սպիտակ տան մամուլի ծառայության՝ օգոստոսի 23-ին տարածված հայտարարության մեջ:

«Սալիվանն ընդգծել Է, որ (ԱՄՆ-ի) նախագահ (Ջո) Բայդենը հաստատակամորեն հանձնառու Է իր թշնամիներին դիմադարձելու և ցանկացած սպառնալիքից ինքնուրույն պաշտպանվելու՝ Իսրայելի ունակության պահպանմանն ու ամրապանդմանը»,- ասված Է հայտարարության մեջ: Սալիվանը և Հուլատան նաև քննարկել են մի քանի հարցեր, որոնք վերաբերում են Իրանին:

Միացյալ Նահանգների նախագահի խորհրդականը հավաստիացրել Է, որ Վաշինգտոնը Թեհրանի մոտ միջուկային զենքի հայտնվել թույլ չի տա: Բացի դանից, Սալիվանը նշել Է պաղեստինցիների կյանքի բարելավման հետագա քայերի անհրաժեշտությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: