Լրահոս
Միջազգային
23:00
05.04.25
455

ԱՄՆ-ն սկսել է B-2A Spirit ռմբակոծիչներ օգտագործել հութիներին հարվածելու համար

Img default alt hy

ԱՄՆ ռազմաօդային ուժերը սկսել են օգտագործել B-2A Spirit ռազմավարական ռմբակոծիչներ Եմենի հութիների ռազմական թիրախներին հարվածելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է CNN-ը:

Ըստ աղբյուրի՝ գործողություններին մասնակցում են Հնդկական օվկիանոսում Բրիտանական Դիեգո Գարսիա կղզու ավիաբազայում տեղակայված ինքնաթիռները: Պենտագոնը նախորդ  շաբաթ այնտեղ է տեղափոխել ԱՄՆ ՌՕՈՒ-ում առկա 19 B-2A ռազմավարական ռմբակոծիչներից 7-ը։