Լրահոս
Միջազգային
15:02
06.01.23
110

ԱՄՆ-ն ուրբաթ օրը կհայտարարի Կիևին տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթի մասին

Img default alt hy

Կիևին տրամադրվող ԱՄՆ ռազմական օգնության նոր փաթեթի մասին, ներառյալ «Բրեդլի» զրահամեքենաները, կհայտարարվի ուրբաթ օրը:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերի հայտարարությանը:

«Կարող եմ հաստատել, որ Ուկրաինային ռազմական օգնության հաջորդ խմբաքանակի մասին հայտարարությունը սպասվում է ուրբաթ օրը: Ինչպես նշել է Սպիտակ տունը, այդ օգնության շրջանակներում խոսքը վերաբերում է «Բրեդլի» մարտական ​​մեքենաների մատակարարմանը»,- լրագրողներին ասել է նա։