Լրահոս
Միջազգային
12:41
22.02.22
312

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի մասով Բայդենի որոշումն արդեն կա

Img default alt hy

ԱՄՆ-ը մտադիր է երեքշաբթի օրը հայտարարել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին՝ որպես պատասխան Մոսկվայի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախության ճանաչմանը, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչի հայտարարությունը։

«Մենք նախատեսում ենք Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին հայտարարել վաղը՝ փետրվարի 22-ին՝ ի պատասխան Մոսկվայի այսօրվա որոշումների և գործողությունների», - ասել է ԱՄՆ վարչակազմի պաշտոնյան: Նա նաև հավելել է, որ Վաշինգտոնը համաձայնեցնում է առաջիկա հայտարարությունը դաշնակիցների և գործընկերների հետ։

Ավելի վաղ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին։ Փաստաթղթի դրույթների համաձայն՝ ԱՄՆ քաղաքացիներին արգելվում է առևտուր անել այդ երկու սուբյեկտների հետ,՝ ներդրումներ կատարել իրենց տնտեսություններում, ինչպես նաև արտահանել այնտեղ ամերիկյան արտադրության ապրանքներ կամ հանրապետություններից ապրանքներ ներմուծել Միացյալ Նահանգներ։