Լրահոս
Միջազգային
13:00
30.10.25
1 053

ԱՄՆ-ն ավելի շատ միջուկային զենք ունի, քան ցանկացած այլ երկիր․ Թրամփ

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ավելի շատ միջուկային զենք ունի, քան ցանկացած այլ երկիր: Այս մասին նա գրել է Truth Social սոցցանցում։

Թրամփի խոսքով՝ դա ձեռք է բերվել իր առաջին նախագահական ժամկետի ընթացքում` 2017-2021 թվականներին:

«ԱՄՆ-ն ավելի շատ միջուկային զենք ունի, քան ցանկացած այլ երկիր։ Դա ձեռք է բերվել, ներառյալ առկա սպառազինությունների ամբողջական թարմացումը, իմ առաջին նախագահական ժամկետի ընթացքում: Դրանց հսկայական կործանարար ուժի պատճառով ես չէի ցանկանում դա անել, բայց այլընտրանք չունեի:

Ռուսաստանը երկրորդն է, իսկ Չինաստանը՝ հեռավոր երրորդը, բայց հինգ տարի անց նրանք կհավասարվեն: Այլ երկրներում փորձարկման ծրագրերի պատճառով ես Պաշտպանության նախարարությանը հանձնարարեցի սկսել փորձարկել մեր միջուկային զենքը հավասար հիմունքներով: Այդ գործընթացը կսկսվի անմիջապես»,-գրել է ԱՄՆ նախագահը։