Լրահոս
Միջազգային
16:58
11.01.22
97

ԱՄՆ-ն ավելի քան 300 մլն դոլար կտրամադրի Աֆղանստանին՝ որպես հումանիտար օգնություն

Img default alt hy

Սպիտակ տան մամուլի կայքում նշվում է, որ Միացյալ Նահանգները լրացուցիչ ավելի քան 308 միլիոն դոլար և կորոնավիրուսի դեմ մեկ միլիոն դեղաչափ պատվաստանյութեր կտրամադրի՝ որպես հումանիտար օգնություն Աֆղանստանի բնակչությանը: 

«Միացյալ Նահանգները հայտարարում Է ավելի քան 308 միլիոն դոլար գումարի նոր նվիրատվության մասին՝ որպես հումանիտար օգնություն Աֆղանստանի բնակչությանը։

Միացյալ Նահանգներն Աֆղանստանի բնակչությանն են տրամադրում COVID-19-ի դեմ 1 միլիոն լրացուցիչ դեղաչափ COVAX (մեխանիզմի) միջոցով, ընդհանուր թիվն (այդպիսով) կկազմի 4,3 միլիոն դեղաչափ»,- նշված Է մամուլի հաղորդագրության մեջ։