Լրահոս
Քաղաքական
23:45
18.10.22
166

ԱՄՆ կոնգրեսականները հանդիպել են ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների հետ

ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Փրայսի գլխավորած պատվիրակությունն այսօր հանդիպել է նաև «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներին:

Հանդիպումից հետո «Հայաստան» խմբակցության ղեկավարը «Հայլուր»-ին հայտնել է, որ մեծ ուշադրություն են դարձրել Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ սադրանքներին: Ընդդիմադիրները իրենց դիրքորոշումն են ներկայացրել ամերիկացիներին, այն է՝ արցախյան հակամարտությունը չի կարող զատվել խաղաղության պայմանագրի քննարկումներից: