Լրահոս
Արտաքին քաղաքականություն
11:07
24.08.22
94

ԱՄՆ-ի զինված ուժերը հարվածներ են հասցրել ԻՀՊԶ-ի հետ կապված խմբավորումների օբյեկտներին

Img default alt hy

ԱՄՆ-ի զինված ուժերը հարվածներ են հասցրել ենթակառուցվածքի օբյեկտներին, որոնք օգտագործվում են Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ) հետ կապված խմբավորումների կողմից: Այս մասին հաղորդվում Է ԱՄՆ-ի զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (ՍեՆՏԿՕՄ) մամուլի ծառայության՝ օգոստոսի 23-ին տարածված հայտարարության մեջ:

«Նախագահ (Ջո) Բայդենի ցուցումով ԱՄՆ-ի զնված ուժերն այսօր (երեքշաբթի օրը) բարձր ճշգրտության հարվածներ են հասցրել Սիրիայի Դեր Զորում: (…) ԱՄՆ-ի հարվածները հասցվել են ենթակառուցվածքի օբյեկտներին, որոնք օգտագործում են ԻՀՊԶ-ի հետ կապված խմբավորումները»:

Պենտագոնը նաև նշել է, որ «ԱՄՆ-ի զորքերը մնում են Սիրիայում», որպեսզի հասնեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջնական ջախջախման և ապահովեն իրենց քաղաքացիների անվտանգությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: