Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:46
20.05.25
483

ԱՄՆ դեսպանատանը չեն հասկացել, որ պետք է զբաղվել ռուս-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմամբ, այլ ոչ թե ռուս-հայկական հարաբերությունների խաթարմամբ․ Զախարովա

Img default alt hy

ԱՄՆ դեսպանատանը չեն հասկացել, որ պետք է զբաղվել ռուս-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմամբ, այլ ոչ թե ռուս-հայկական հարաբերությունների խաթարմամբ: Ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցից առաջ Երևանի տարբեր հատվածբերում հակառուսական գրություններով պաստառներով ակցիային։

Զախարովան հիշեցրել է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը աշխատում է շուրջ 2 հազար մարդ: Եվ, հավանաբար, նրանցից որևէ մեկի մոտ դեռ չեն սպառվել USAID-ի գծով փոխանցված գումարները, ահա նրանք գնում են նման նախագծերի։  Զախարովան նաև ակցիան անվանել է վճարովի և ծախսված աշխարհի շատ մասերում:

«Մենք Հայաստանի հետ լայն օրակարգ ունենք բոլոր ուղղություններով ոչ միայն քննարկման, այլ կոնկրետ կիրառական պրագմատիկ աշխատանքի համար։ Իսկ այն, որ դա փոքրամասնություններից շատերին դուր չի գալիս, մենք էլ գիտենք։  Ուստի կենտրոնանում ենք կառուցողական, դրական օրակարգի վրա։  Իսկ այդ ամենը, նորից եմ ասում, հասկանալի է դրա բնույթը»։