Լրահոս
Հայաստան
12:52
19.02.22
161

ԱՄՆ դեսպանատան մոտ բախվել են ford-ը, Toyota-ն, 2 Mercedes և Opel Zafira-ն

Img default alt hy

Այսօր՝ փետրվարի 19-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

«Shamshyan.com»-ի հաղորդմամբ՝ ժամը 02։00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, բախվել են Ford, Mercedes E320, Toyota, Mercedes C180 և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։