Լրահոս
Հասարակական
10:57
19.10.22
209

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ Mercedes-ը բախվել է ծառին ու մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում 30-ամյա Սերյոժա Ս․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին։  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը։