Լրահոս
Քաղաքական
13:07
24.05.23
113

Ամենացածր վարկանիշ ունեցող դատավորին ուզում են ընտրել հակակոռուպցիոն պալատի դատավոր

 

Խորհրդարանի այսօրվա նիստին քննարկել են դատավոր Արմեն Դանիելյանին Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր ընտրելու հարցը: Արմեն Դանիելյանը ամենացածր վարկանիշ ունեցող, ինչպես նշում են փաստաբանները, իշխանության սրտի դատավորներից է: Նրա թեկնածությունը Ազգային ժողովին պետք է ներկայացներ ԲԴԽ նախագահը, սակայն Կարեն Անդրեասյանը չէր գնացել խորհրդարան։ Ըստ ԲԴԽ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Վիգեն Քոչարյանի՝ Անդրեասյանը գործուղման է: